Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի մի խումբ բնակիչների 2025 թվականի օգոստոսի 20-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 26-ի գրությամբ ներկայացված հանրային լսման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել՝ դարձնելով «Արևիկի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և անվանակոչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ, նույն դպրոցի նախկին սան, 44-օրյա պատերազմում զոհված, կրտսեր սերժանտ Արամ Սեյրանի Սիմոնյանի անունով, անվանելով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի Արամ Սիմոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի Արամ Սիմոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 254-Ա որոշման թիվ 23 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 23 հավելվածի:
|