Մարմաշեն վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:
Կաթողիկե – մեծ հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029-ին: Եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախրձերով: Ավագ խորանը` որմնախորշերով, իսկ ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով և նրանց վրա ձգվող դեկորատիվ կամարաշարով: Գմբեթի 12 նիստանի թմբուկը, որը պսակված է հովանոցաձև վեղարով, զարդարված է փոքրիկ ճակտոններով իրար կապվող կիսասյուների փնջերով:Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն օրինակներից է: Ենթադրվում է, որ կառուցել է Տրդատ ճարտարապետը:
Երկրորդ եկեղեցի – գտնվում է Կաթողիկեի հյուսիսային կողմում, մոտ 1,5 մետր հեռավորության վրա: Կառուցվել է, հավանաբար, նրա հետ միաժամանակ: Թե՛ իր հորինվածքով, թե՛ իր մանրամասերով ու հարդարանքով Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունն է: Պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը:
Երրորդ եկեղեցի – Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում է: Կառուցվել է XI դ.: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է:
Չորրորդ եկեղեցի – գտնվում է համալիրի հարավ-արևմտյան կողմում: Բացվել է 1954-56 թթ. կատարած պեղումների ընթացքում: Արտաքուստ բոլորակ, ներսից չորս ավանդատներով, քառախորան գմբեթավոր հորինվածքով XI դ. կառույց է: Պահպանվել են գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը:
Գավիթ – կից է Կաթողիկեին արևմտյան կողմից: Քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով կառույց է: Ծառայել է որպես տապանատուն: Այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին: XIX դ. վերջին նրա տապանաքարը փոխարինվել է նորով: Պահպանվել են գավթի պատերի ստորին մասերը և սյուները:Գավթի արևմտյան կողմում հայնաբերվել են վանքի ջրմուղի որոշ հատվածներ:
Գերեզմանատուն – տարածված է հուշարձանախմբի հարավային և արևելյան կողմերում:Փոքր կամ Վերին հուշարձանախումբը բաղկացած է միակ եկեղեցուց և կից գերեզմանատնից:
Եկեղեցի – հայտնի է նաև Հին կամ Հինգերորդ եկեղեցի անվամբ: Գտնվում է Մեծ վանքից հյուսիս, բլրի վրա: Խաչաձև հատակագծով, գմբեթավոր կառույց է, վերագրվում է X-XI դդ.: Այժմ ավերակ է:
Գերեզմանատուն – Տարածված է Փոքր վանքի շուրջը: Այստեղ է ամփոփված Վահրամ Պահլավունու կնոջ` Սոփիայի աճյունը: Այստեղ է թաղված նաև ճարտարապետ Շնավորիկը:
Մարմաշենի վանքը բազմիցս նորոգվել է: 1870 թ. վանքը նորոգել է Մկրտիչ Ջալալյանը և կից հիմնել է դպրոց: 1900 թ. վանքում նորոգման աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1950-ական թվականներից պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:2001 թ. Կաթողիկե եկեղեցին վերանորոգվել է իտալահայ բարերար Գայանե Կազնատիի ջանքերով:
Եկեղեցին կառուցվել է 1871 թվականին
Մայիսյանի կենտրոնում է գտնվում VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցին և Սբ. Ավետարան մատուռը, որը վերականգնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանի կողմից ղեկավարած Լենինականի գիտա-վերականգնման արտադրության հատուկ արվեստանոցը։
https://www.facebook.com/Mother.See.of.Holy.Etchmiadzin/videos/%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%BD%D5%A2-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6/2098857183559683/
Ազատանում գտնվող Սբ. Ստեփանոս Նախավկա կոչվող Առաքելական եկեղեցին կառուցվել է 1865թ. գյուղի կենտրոնում` սրբատաշ սև քարից, իսկ զանգակատունը, որը կից է եկեղեցուն՝ 1880 թվականին: Եկեղեցու կառուցման պատմության «ծննդյան վկայական» կարող է ծառայել գլխավոր մուտքի վերևում արձանագրված հետևյալ տողերը. «Ի 1865 ամի արդեամբ ծխական ժողովրդոց Խլի Ղարաքիլիսա Գեղջ նորոգեցաի եկեղեցիս անուն Ս. Ստեփաննոս կառուցեալ 1460թ. արձանագրաց Աշոտ քհ. Ս.Յ.Ե-ան»: Արձանագրությունից տեղեկանում ենք, որ 1460թ. կառուցված եկեղեցին կոչվել է նաև Սբ. Ստեփանոս: Եկեղեցու փլատակների վրա 1869թ. կառուցված այժմյան եկեղեցին նույնպես կոչվում է Սուրբ Ստեփանոս: 1999 թվականին եկեղեցին վերանորոգվել է բեյրութաբնակ Հարություն և Մարի Արսլանյանների օժանդակությամբ:
Սուրբ Աստվածածին Կաթոլիկ եկեղեցի Ազատան գյուղում
19-րդ դարի եկեղեցի։ Կառուցվել է 1887 թվականին։ Ընդգրկված է ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի հանդիսապետությամբ վերաօծվել է 2023 թվականի մայիսի 06-ին։
Սուրբ Աստվածածին (Սուրբ Նշան) եկեղեցին տեղաբնակների վկայությամբ կառուցել են Սարիղամիշի Վազիլի գյուղից գաղթած հայերը, Տերտեր անունով անձի նախաձեռնությամբ, 1858 թվականին։ Հիմնովին վերակառուցվել է 2007 թվականին և վերանվանվել Սուրբ Աստվածածին։
Այն ընդգրկված է ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցի Արևիկ գյուղում (19-րդ):
Facebook
Location on Google Maps
YouTube