Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար համակարգչային սարքերի և քարթրիջների ձեռքբերման նպատակով, 2025թ․ մարտի 07-ին, գնանշման հարցման ընթացակարգով, հայտարարվել է «ՇՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-25/08» ծածկագրով մրցույթ /36 չափաբաժիններով/ և հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025թ․ մարտի 14-ը։
Հայտերի բացումը կատարվել է ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ.Ախուրյան,Գյումրու խճուղի 42 հասցեում։ Գնման ընթացակարգին սահմանված կարգով և ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Սոֆոն» ՍՊԸ-ն: Գնահատող հանձնաժողովը հայտը գնահատել է բավարար: Սույն Ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ «Սոֆոն»ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից /4 չափաբաժինների մասով/: «Սոֆոն» ՍՊ ընկերության տնօրենն է Մարտիկ Մաթոսյանը: Ես՝ Զավեն Աշոտի Մանուկյանս, և Մարտիկ Մաթոսյանը հանդիսանում ենք Ախուրյան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամներ:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների, հայտնում եմ, որ որպես պատվիրատուի ղեկավար ունեմ փոխկապակցվածություն «Սոֆոն» ՍՊ ընկերության տնօրենի հետ և հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։