Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 23 գույքերի աճուրդ – վաճառք և թվով 4 գույքերի վարձակալության մրցույթներ՝ բաց հրապարակային սակարկությունների եղանակով։
Աճուրդի կազմակերպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար։
Աճուրդի անցկացման օրը՝ 2025թ. Դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 11։00-ին։
Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան (հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 42 շենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ)։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025թ. նոյեմբերի 30 -ը, ժամը՝ 18։00 /աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ/։
Աճուրդային քայլի չափը՝ լոտի մեկնարկային գնի նկատմամբ 5%։
Աճուրդի ձևը՝ դասական աճուրդ-վաճառք։
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերը՝ Աճուրդի մասնակցության վճարի՝ 2000 դրամի և լոտի մեկնարկային գնի նկատմամբ 50%-ի չափով նախավճարի անդորրագրերը, անձը հաստատող փաստաթուղթ։ Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինն ամբողջությամբ վճարվում է աճուրդի ավարտից հետո 10-օրյա ժամկետում, համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Լոտերն հնարավոր է ուսումնասիրել գտնվելու վայր՝ աշխատանքային ժամերին այցելելով։