|
ՆԳՆ-Ի ՇՐՋԻԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԼԻՆԻ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննման Մինասյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/11/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ներքին գործերի նախարարության հանրային ծառայություն մատուցող գրասենյակներում աշխատանքների ծավալի ավելացման պայմաններում քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով 2025 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 11։00-ից 16։00-ը Ախուրյանի համայնքապետարանի տարածքում նախատեսվել են ծառայությունների մատուցման շրջիկ գրասենյակներ:
Մանրամասները կից գրության մեջ.
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ _ ՎԱՃԱՌՔՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/12/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 23 գույքերի աճուրդ – վաճառք և թվով 4 գույքերի վարձակալության մրցույթներ՝ բաց հրապարակային սակարկությունների եղանակով։
Աճուրդի կազմակերպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար։
Աճուրդի անցկացման օրը՝ 2025թ. Դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 11։00-ին։
Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան (հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 42 շենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ)։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2025թ. նոյեմբերի 30 -ը, ժամը՝ 18։00 /աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ/։
Աճուրդային քայլի չափը՝ լոտի մեկնարկային գնի նկատմամբ 5%։
Աճուրդի ձևը՝ դասական աճուրդ-վաճառք։
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերը՝ Աճուրդի մասնակցության վճարի՝ 2000 դրամի և լոտի մեկնարկային գնի նկատմամբ 50%-ի չափով նախավճարի անդորրագրերը, անձը հաստատող փաստաթուղթ։ Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինն ամբողջությամբ վճարվում է աճուրդի ավարտից հետո 10-օրյա ժամկետում, համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Լոտերն հնարավոր է ուսումնասիրել գտնվելու վայր՝ աշխատանքային ժամերին այցելելով։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, 2025թ-ի նոյեմբերի 14-ին, ժամը՝ 14:00-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․Հացիկ, 13-րդ փողոց, թիվ 2 շենք) տեղի կունենա հանրային լսում՝ «ԼԵՆՃԱՆՇԻՆ» ՍՊԸ–ի կողմից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ-1 անդեզիտաբազալտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու գործունեության դեպքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար։ Դիտողություններ և առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել Ախուրյանի համայնքապետարան։ Նյութերին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/11/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի / 03.05.2023 թ. Հ0-150-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով և ՀՀ կառավարության 09.03.2017թ. N 357-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավարի վարչական ղեկավարի նստավայրում /հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Մեծ Սարիար բնակավայր, 5-րդ փողոց, 2 շենք /, տեղի կունենա ««Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավարում 103 հա տարածքների անտառապատում»» ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում/առաջին փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի գրասենյակում /հասցեն՝ Երևան Արշակունյաց պող., 57/5 շենք/, Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ http://www.armeniatree.org, և Ախուրյան համայնքապետարանի պաշտոնական կայքում https://akhuryan.am/ կամ համապատասխան դիմում ներկայացնելով՝ accessconsult.llc@gmail.com էլ հասցեին:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/10/2025
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/10/2025
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2025 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին, Ախուրյանի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 42, երրորդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա Ախուրյան համայնքի ավագանու հերթական նիստ: Նիստի օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ akhuryan.am կայքում: Նիստին ուղիղ եթերով կարող եք հետևել Ախուրյանի համայնքապետարանի յութուբյան էջով:
|
| | |
|
|
|
|
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |