Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 165-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԻԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 254-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի մի խումբ բնակիչների 2025 թվականի օգոստոսի 20-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 26-ի գրությամբ ներկայացված հանրային լսման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել՝ դարձնելով «Արևիկի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և անվանակոչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ, նույն դպրոցի նախկին սան, 44-օրյա պատերազմում զոհված, կրտսեր սերժանտ Արամ Սեյրանի Սիմոնյանի անունով, անվանելով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի Արամ Սիմոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի Արամ Սիմոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 254-Ա որոշման թիվ 23 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 23 հավելվածի: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.33 Կբ)
(12.68 Կբ)
(42.30 Կբ)
(16.77 Կբ)
(2.29 Մբ)
(9.91 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ22/09/2025 10:15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner