Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Նախադպրոցական կրթության մասին» 7-րդ հոդվածի 5-րդ մասի և 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին,2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հեքիաթ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հեքիաթ մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության.
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության.
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 14 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N1-14 հավելվածների:
|