Ախույան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, 2025թ. նոյեմբերի 21-23-ը «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում կազմակերպում է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը և դրա շրջանակներում անցկացվող բիզնես ֆորումը նպատակ ունեն ձևավորել տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ, խթանել կայուն զբոսաշրջության զարգացումը և բարձրացնել Հայաստանի միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։
2025թ. նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին նախատեսված են ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը և բիզնես ֆորումը, որի ընթացքում կկայանան՝
-
Պանելային քննարկում՝ «Տարածաշրջանային մրցունակություն և կայուն զարգացում»,
-
Կլոր սեղան՝ «Զբոսաշրջության բնագավառում ինստիտուցիոնալ բարեփոխումները» թեմայով՝ ՀՀ ԱԺ, կառավարության և մասնավոր հատվածի մասնակցությամբ։
Հրավիրում ենք Ձեզ՝ համայնքի գործարար ու զբոսաշրջային ներկայացուցիչներին մասնակցելու այս կարևոր միջոցառմանը։ Ձեր ներկայությունը և համագործակցությունը կնպաստեն ոլորտում արդյունավետ գործընկերությանը և Հայաստանի զբոսաշրջային ներուժի առավել ընդգծմանը։
Հեռ. +374 (99) 58-45-46 26
E-mail: info@armtf.am
www.armtf.am