Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2025 թվականի հուլիսի 9 -ին, ժամը 12։00-ին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում ( հասցե՝ Գյումրու խճուղի 42, երրորդ հարկ) տեղի կունենա հասարակական քննարկում։
Թեման – Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 34 հասցեում, սեփականատեր Կնյազ Գրիգորյանի կողմից վերակառուցվում է ռեստորանի շենքը։ Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխություն առաջացնող շինարարական աշխատանքների մասին իրազեկմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով քննարկման ընթացքում իրավասու մարմնի, նախագծի հեղինակի և կառուցապատողի կողմից կկատարվի նախագծի ցուցադրում։ Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ նաև Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում։