Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Սիրով հրավիրում ենք շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց 2025 թվականի հուլիսի 11-ին, ժամը 14:30-ին մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը հաստատելու մասին» Ախուրյան համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը, որը տեղի կունենա Ախուրյանի համայնքապետարանում (հասցեն՝ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42):
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։