Հարգելի Ախուրյան համայնքի բնակիչներ տեղեկացնում ենք, որ ամենամյա երիտասարդական ճամբարի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մոտենում է ավարտին․
🔸 Ի՞նչ է սպասվում ճամբարի ընթացքում․
➡️ Հանդիպումներ կին քաղաքական գործիչների, նախարարների, պատգամավորների, ակտիվիստների և առաջնորդների հետ։
➡️ Քննարկումներ՝ ▪️առաջնորդության, ▪️քաղաքական և քաղաքացիական ակտիվության, ▪️մարդու իրավունքների, ▪️քաղաքականության և արշավների, ▪️մեդիա գրագիտության, ▪️ինքնախնամքի, անվտանգության և բարեկեցության վերաբերյալ։
🔸 Ո՞վ կարող է դիմել․
✔️ 18-35 տարեկան,
✔️ բնակվում է Շիրակի մարզում,
✔️ ունի կրթություն իրավաբանության, քաղաքագիտության կամ հարակից ոլորտներում,
✔️ հետաքրքրված է կանանց քաղաքական կամ քաղաքացիական մասնակցությամբ,
✔️ ցանկություն ունի լուծելու համայնքային խնդիրներ և մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին։
🗓️ Ճամբարիմեկնարկ - Հուլիսի 3-5
📩 Դիմելու վերջնաժամկետը․ Հունիսի 7
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/RvMVadwVek2BnB519
❓ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077 570 870 կամ 098 97 88 00։
✨ Այս ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ։