Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 8 կտոր հողերի վարձակալության մրցույթ
Մրցույթը կկայանա 2025 թվականի հունիսի 24-ին, ժամը 11:00-ին, Ախուրյան համայնքապետարանի վարչական շենքում (Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42)։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 18-ը ներառյալ:
Հայտերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից 13:00-ն, 14:00-ից 17:00-ն ներառյալ (Հայտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի շենքում,2-րդ հարկ, 18 սենյակ):
Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:
Վարձակալության տրամադրվող հողերի նկարագիրը՝ Լոտերի թիվը՝ 8, Հողերի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գյուղատնտեսական Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի,
Մրցույթի ձևը՝ բաց, Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 2000 ՀՀ դրամ, Նախավճարի չափը վարձավճարի մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%, Քայլի չափը՝ վարձավճարի մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%։