Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Այգաբաց մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ մեթոդիստի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար՝
- Մեթոդիստ(ուս. գծով տնօրենի տեղակալ )՝ 0.25 դրույք, 30000 ՀՀ դրամ աշխատավարձով
Մեթոդիստի (ուս. գծով տնօրենի տեղակալ )պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին յոթը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
- դիմում (լրացվում է տեղում),
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
- մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 28–ին, ժամը 11։00–ին՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Այգաբաց փողոց 9 շենք 36 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ նոյեմբերի 23 -ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.amկայքերում։
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։
Գրավորի և բանավորի հարցաշարեր ՝ https://escs.am/am/news/11978