Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր արյան դոնորության:
Արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի Շիրակի մարզային կառույցներ:
Արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն։
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
- լինեք 18 տարեկան,
- լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
- արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140
- սիստոլիկ, նվազագույնը` 90
- զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։
Ձեր դոնորության շնորհիվ կփրկեք կյանքեր: