|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի բնակիչներ,
2025 թվականի օգոստոսի 20-ին, ժամը՝ 14։00-ին,Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում ( հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Արևիկ, 8-րդ փողոց, 24 շենք ), տեղի կունենա հանրային լսում՝ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի «Արևիկի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի անվանափոխման և անվանակոչման վերաբերյալ։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի և 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, 2025թ-ի օգոստոսի 28-ին, ժամը՝ 14:00-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանում (հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42, երկրորդ հարկ, 3–րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա հանրային լսում՝ «ԴՈՒՍՏՐ ՄՈՆԻԿԱ» ՍՊԸ–ի կողմից Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի թիվ 37 հասցեում 80 տ/ժ և ավելի արտադրողականությամբ ասֆալտի ստացիոնար գործարանի տեղադրման և շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար։ Դիտողություններ և առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել Ախուրյանի համայնքապետարան։
Նյութերին կարող եք ծանոթանալ Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
ՀԱՅՏՆԵՔ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Աննման Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:
Գործընթացին աջակցելու և ձեր կարծիքը հայտնելու համար խնդրում ենք մուտք գործել հղումով և լրացնել https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5
|
| | |
|
|
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, 2025թ-ի օգոստոսի 8-ին, ժամը՝ 14:00-ին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ․Հացիկ, 13-րդ փողոց, թիվ 2 շենք) տեղի կունենա հանրային լսում՝ «ԼԵՆՃԱՆՇԻՆ» ՍՊԸ–ի կողմից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ-1 անդեզիտաբազալտի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու գործունեության դեպքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար։ Դիտողություններ և առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել Ախուրյանի համայնքապետարան։ Նյութերին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |