03.07.25
ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ հետևել է Արևիկ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներին: Ախուրյանի համայնքային բյուջեի միջոցներով բնակավայրի երկու թաղամասերին ոռոգման ջուր մատակարարաող քայքայված բետոնյա կիսատաշտակները փոխարինվում են մետաղյա, փակ խողովակներով, ինչի շնորհիվ ջրամատակարարումը կդառնա անխափան, ջրի կորուստը՝ անհամեմատ քիչ: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:
|
|
03.07.25
ԲԱՍԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ ԼՈՒՍԱԿԵՏԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՐԿՂԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի և ոլորտային պատասխանատուների հետ Բասեն բնակավայրում էին, որտեղ համայնքի միջոցներով իրականացվում են մի շարք աշխատանքներ: Բասենի 80 լուսակետերին ավելացվում են ևս 50 լուսակետեր և հենասյուներ: Լուսավորությունն հասնում է գյուղի այն կետերին, որտեղ երբևէ չի լուսավորվել: Որ գյուղն ավելի բարեկարգ լինի, տարածքը՝ մաքում ու կոկիկ, արդեն դրված 20 աղբամաններին ավելացվել են ևս 10-ը: Այս քանակն էլ վերջնական չէ, կրկին ավելացվելու են: Բացի այդ, բարեկարգվել է գյուղի գերեզմանատան տարածքը: Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ աշխատանքները շարունակական են:
|
|
27.06.25
ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎՏԱՃԱՆԱՊԱՐՀԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շրջայց է կատարել Ախուրյան բնակավայրի գլխավոր ավտոճանապարհի փոսալցվող, վերանորոգվող հատվածում:Գրեթե 4 տասնամյակ այս ճանապարհը խորքային, հիմնովին չի կառուցվել: Եղել են տարբեր չափերի նորոգումներ, բայց խնդիրն էլ նորոգման պես մասնակի է լուծվել: Մինչև ճանապարհը հիմքից վերակառուցելու հանարավորություն լինելը փոսալցումը լավագույն լուծումն է:Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և հորդորել է պատասխանատուներին, որ բարեկարգման աշխատանքներն արվեն պատշաճ որակով և ավարտվեն սահմանված՝ ժամկետում:Նշենք, որ համայնապետարանի միջոցներով վերանորոգվում են Գյումրու, Ախուրյանի, Կառնուտի խճուղիների, Հովհաննես Դավթյան փողոցի 4 ու կես կիլոմետր ...
Մանրամասն |
|
27.06.25
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի ներկայացուցիչներին:Հանդիպումը կայացել է ծրագրի «Հանրային ենթակառուցվածքներում վերականգնվող էներգիայի (ՎԷ) և էներգաարդյունավետության (ԷԱ) նախաձեռնությունների համար տնտեսապես հիմնավորված նախագծերի մշակում» բաղադրիչի շրջանակում։Քննարկվել է Ախուրյան համայնքում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժի լիարժեք օգտագործման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայության և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և այլ հարցեր: Հանդիպման ...
Մանրամասն |
|
26.06.25
30 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՐԵՎԻԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԻՄՆՈՎԻՆ ՆՈՐՈԳՎԱԾ, ԼՈՒՍԱՎՈՐ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՔՈ
|
Գործիքային և վոկալ կատարումներով հանդես եկան թե՛ շրջանավարտները, թե՛ աշակերտական կազմը:Որ վերջին ուսումնական տարին շրջանավարտները կպարապեին անճանաչելի վերափոխված, կահավորված դպրոցում, անգամ չէին երազել:Անցած տարի Արևիկ կատարած շրջայցի ժամանակ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին էին դիմել դպրոցի տնօրեն Արմինե Մսրյանը և հանրույթը, առաջարկել վերանորոգել գորշ և անհրապույր համերգասրահը:Համայնքի ղեկավարը քննարկել էր առաջարկը և որոշել ոչ միայն համերգասրահը, այլև ամբողջ դպրոցը ոչ թե թեթև, այլև հիմնովին վերանորոգել:Այսօր արդեն, համայնքի 8 միլիոն դրամ ներդրումով վերանորգված է 220 քմ տարածքով երաժշտական դպրոցը, իսկ գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերման հարցում մեծ աջակցել է Liad4shirak ծրագիրը:Հավելենք, ...
Մանրամասն |
|
25.06.25
ՄԱԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՓԻԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
|
Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով մեկնարկել է հին թաղամասի գազաֆիկացման բաշխիչ ցանցի կառուցման ծրագիրը:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ավագանու անդամ Շամիրամ Եղիազարյանի և վարչական ղեկավար Գարեն Սաֆարյանի ուղեկցությամբ հետևել է ներբնակավայրային բաշխիչ ցանցի անցկացման աշխատանքներին: Հորդորել է տեղը-տեղին, առանց բացթողումների աշխատանք տանել:50 միլիոն դրամ արժեքով ծրագրի շրջանակում Առափիի հին թաղամասի գազաֆիկացման բաշխիչ ցանցը մինչև այս տարվա ավարտ կապույտ վառելիքը կհասցնի ամբողջ գյուղին:Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի առաջին փուլում իրականացված ծրագրի ընթացքում գյուղ է բերվել 6 կմ երկարությամբ մայր գազատարը: Ծրագրի արժեքը շուրջ 123 միլիոն դրամ է եղել, ...
Մանրամասն |
|
27.05.25
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԷՐ
|
Առաջին անգամ Ախուրյան համայնքում վերջին զանգը տոնեցին մեծ, շատ մեծ մասշտաբով և հանդիսությամբ։ Տեղի ունեցավ չտեսնված, աննախադեպ, անակնկալներով լի շքեղ շոու ծրագիր`մասնակցությամբ սիրված արտիստներ.  Նարե Գևորգյանի  Գևորգ Սիրեկանյանի  Տաթև Մինասյանի  «MENQ» Project-ի  Երեկոն վարեց Անկա Սարիբեկյանը:  Միջոցառումանը ներկա էին հազարավոր շրջանավարտներ, հյուրեր։  Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց կանաչ և անխոչընդոտ ճանապարհ, խաղաղ երկինք և բոլոր երազանքների և նպատակների իրականացում։
|
|
29.04.25
ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ազատանցի երեխաներն Ազատան բնակավայրում կարմիր ժապավեն են կտրել, նոր հիմնադրված խաղահրապարակի բացումն ազդարարել:Որ ազատանցիներին հենց խաղահրապարակ էր պետք, որոշել էին իրենք:Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին Ախուրյան համայնքի ազգաբնակչության ակտիվ քվեարկության շնորհիվ ներկայացված 9 ծրագրերից ամենաշատ ձայները ստացել էր Ազատանի խաղահրապարակի կառուցման նախաձեռնությունը։Համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր 2 միլիոն , ևս 1 միլիոն դրամ էլ տրամադրվել էր CapSloc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի կողմից:3 միլիոն դրամով Ազատանի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի տարածքում արդեն գործում է խաղահրապարակը: ...
Մանրամասն |
|
26.04.25
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնակցել է Վահրամաբերդի մշակույթի տանը տեղի է ունեցած Քաղաքացու օրվան նվիրված «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառմանը: Միջոցառման շրջանակում ՇՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանը ներկայացրել է օրինապահ, իրավագիտակից քաղաքացու դերի ու նշանակության մասին, հորդորել երիտասարդներին իրավունքի կիրառման հետ համաքայլ չմոռանալ պարտականությունների մասին: Միջոցառման երկրորդ հատվածում համերգային ծրագրով հանդես են եկել Վահրամաբերդի երաժշտական դպրոցի և մարզամշակութայինի ակումբի սաները:
|
|
23.04.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՋՐԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը տեղակալների և ոլորտային մասնագետների հետ Ջրառատում ոչ միայն ձեռքբերումներից, այլև առօրյա դարդ ու ցավից են զրուցել, խնդիրները վեր հանել:Բնակիչներն ասել են՝ դաշտամիջյան ճանապարհների անհարթությունները չեն թողնում գյուղատնտեսական աշխատանքներն հարթ ընթանան, նաև գյուղի որոշ թաղամասերում լուսակետերն են քչություն անում, որոշ տեղերում էլ խմելու ջրագծի թարմացում են ուզում: Համայնքի ղեկավարն ասել է՝ լուծելի է, անպայման կարվի: Բացի այդ, եկող տարի կենտրոնական ճանապարհը դպրոցին միացնող հատվածը կհիմնանորոգվի:Մինչ այդ, մասնակցային բյուջետավորման շնորհիվ համայնքի գործուն միջամտությամբ մինչև այս տարվա ավարտը կկառուցվի ժամանցի կենտրոն՝ 30 միլիոն դրամ արժեքով:Նշենք, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |