06.07.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆՈՒՄ ԵՎ ԳԵՏՔՈՒՄ
|
Ախուրյան համայնքի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերում անցկացվեց հանրային լսում, որի ընթացքում բնակիչներն առաջնային խնդիրների շարքում դասեցին ոռոգման ջրի ցանցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, գազաֆիկացման խիստ անհրաժեշտությունը:
|
|
06.07.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՐԵՎԻԿՈՒՄ ԵՎ ԱՅԳԱԲԱՑՈՒՄ
|
Ախուրյան համայնքի բնակավայրերում անցկացվող հանրային լսումների շրջանակում հերթական հանդիպումներն Արևիկ և Այգաբաց բնակավայրերում էին: Ինչպես բոլոր բնակավայրերում, այստեղ ևս հիմնախնդիրների պակաս չկա. համայնքային կենտրոնների բացակայություն, ոռոգման ջրի ցանցի մաշվածություն, հակակարկտային կայանների թվի պակաս և այլն: Այցի ընթացքում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը շրջայց կատարեց բնակավայրերի մանկապարտեզներում, տեղում ծանոթացավ շենքային պայմաններին, արձնագրեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
|
|
04.07.22
ԱԶԱՏԱՆԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆ ՄՈՒՇԵՂ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
|
Ազատանի մարզադպրոցի սան, ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը` ոսկե մեդալակիր. ՀՀ հավաքական թիմի կազմում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գերազանց հանդես եկավ Շիրակի մարզի ներկայացուցիչ՝ Ազատանի մարզադպրոցի 79 կգ քաշային կարգի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը։ Մարզիչ Կարապետ Ենգոյանի սանը հաջորդաբար հաղթելով Ռումինիայի /10։0/, Իտալիայի /10։0/ և Ադրբեջանի /3։1/ ներկայացուցիչներին` դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ 9։4 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Օթարի Ադելշվիլու նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր։ Ի դեպ, սա արդեն մեր ըմբիշի երկրորդ ոսկե մեդալն է Եվրոպական ստուգատեսերում՝ 2018 թվականին Մուշեղը դարձել էր Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող։
|
|
04.07.22
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԶԻՆՎՈՐԻ ՊՈՒՐԱԿՆ ՈՒ 44_ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
|
Հուլիսի 3-ին Ախուրյանում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ամերիկահայ բարերար, ծնունդով ախուրյանցի գործարար Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությաբ կառուցված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրն ու Զինվորի պուրակը, որը գտնվում է Մայր Հայաստան կոթողի հարակից տարածքում: Կատարվեց խաչքարի օրհնության կարգ՝ ձեռամբ Շիրակի թեմի հոգևորականների: Նշենք, որ 44-օրյա պատերազմին Ախուրյան բնակավայրը 7 զոհ է ունեցել, ողջ համայնքը՝ 29:
|
|
01.07.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԿՐԱՇԵՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի բնակավայրերում անցկացվող հանրային լսումների հերթական կանգառը Կրաշեն բնակավայրում էր: Բնակիչները ներկայացրեցին իրենց գյուղի հիմնախնդիրները, առանձնացրեցին դրանցից մի քանիսն ըստ առաջնահերթության. միջհամայնքային ճանապարհներ, գազաֆիկացում, խմելու և ոռոգման ջուր, հակակարկտային կայաններ, մաշված և գրեթե շարքից դուրս եկած գյուղտեխնիկա և այլն:
|
|
01.07.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՋԱՋՈՒՌՈՒՄ
|
Հուլիսի 1-ին Ախուրյան համայնքի բնակավայրերում անցկացվող հանրային լսումների շրջանակում հերթական հանդիպումը Ջաջուռ բնակավայրում էր: Հանդիպմանը ներկա էր նաև Ախուրյան համայնքի ավագանու անդամ Թամարա Սուվարյանը: Բնակիչներն իրենց հուզող հարցերով ու հիմնախնդիրներով կիսվեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ: Ջաջուռցիներն ըստ առաջնահերթության առաջ քաշեցին մի շարք խնդիրներ՝ գազաֆիկացում, խմելու և ոռոգման ջրի ցանցերի բացակայություն կամ մաշվածություն, դաշտամիջյան ճանապարհների, կոյուղագծի վատթար վիճակ, համայնքային կենտրոնի բացակայություն և այլ խնդիրներ:
|
|
01.07.22
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 5 ՓՈՂՈՑ
|
2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ախուրյան համայնքում կիրականացվեն ընդհանուր 3319 մ երկարությամբ 5 փողոցների կառուցման/նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ։ Նշենք, որ Շիրակի մարզում ծրագրերի ընդհանուր արժեքը 3.2 մլրդ դրամ է, գումարի 45 տոկոսը կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող/նորոգվող ճանապարhահատվածների ընդհանուր երկարությունը մարզում կկազմի 14.1 կմ։
|
|
01.07.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Ախուրյան համայնքի հարգելի բնակիչներ, սույն թվականի հուլիսի 3-ին, ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Ախուրյան բնակավայրի «Մայր Հայաստան» կոթողի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի ու Զինվորի պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:
|
|
30.06.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿՈՒՄ ԵՎ ԿԱՐՄՐԱՔԱՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի բնակավայրերում անցկացվող հանրային լսումների շրջանակում համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Արշակյանն ու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները հերթական հանդիպում-քննարկումն անցկացրեցին Հացիկում և Կարմրաքարում: Խնդիրներն ու առաջարկները, ինչպես բնակավայրերի մեծամասնության դեպքում, այստեղ նույնպես բազմաթիվ են: Բնակիչները բարձրաձայնեցին խմելու, ոռոգման ջրի, միջհամայնքային և դաշտամիջյան ճանապարհների, համայնքային կեննտրոնների և այլ խնդիրների մասին: Աշխատակազմը արձանագրեց խնդիրները, որոնք կընդգրկվեն իրականացվելիք ծրագրերում:
|
|
30.06.22
ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Վահրամաբերդի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ, որի ընթացքում սաներն ամբողջ տարվա ստացած գիտելիքները հանրագումարի բերեցին: Համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը բարձր գնահատեց երեխաների կատարողական հմտությունները, առանձնահատուկ կարևորեց մանկավարժների անձնվեր աշխատանքն ու հույս հայտնեց, որ ձեռքբերումները շարունակական են լինելու:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |