26.12.24
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԷՐ
|
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր աշխատանքային այցով Ախուրյան համայնքում էր:Պաշտպանին Մարմաշենի երիտասարդական կենտրոնում ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, բարձր գնահատել նրա այցը և կարևորել հանդիպումը, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի և համայնքապետարանի համագործակցված աշխատանքների արդյունքներից:LEAD4Shirak ծրագրի շրջանակում «Պանդո» հասարակական կազմակերպության կողմից հիմնած կենտրոնում Անահիտ Մանասյանը հանդիպում-քննարկում է անցկացրել երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ:Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ...
Մանրամասն |
|
24.12.24
ՀԱՑԻԿՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ԲԱՑՎԵԼ
|
Ուրախ երգ ու պարով, մանկական ծափ ու ծիծաղով բացվեց Ախուրյան համայնքի այս տարվա 5-րդ՝ Հացիկի մսուր-մանկապարտեզը:Ելույթներով հանդես եկան մանկապարտեզի նորաթուխ սաները, ովքեր իրենց թոթով լեզվով արտահայտեցին ուրախությունը՝ մանկապարտեզ ունենալու կապակցությամբ:Հացիկի մանկապարտեզը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագիրով շենքի կառուցումը 82 միլիոն դրամ է արժեցել, ևս 45 միլիոն էլ՝ բակի բարեկարգումը, խաղահրապարակի, երթևեկելի և քայլելու համար նախատեսված ուղիների, ցանկապատի կառուցումը: Անցկացվել է ջրամատակարարման և գազաֆիկացման համակարգ:Մսուր-մանկապարտեզը նախատեսված է 50-60 սաների համար, արդեն շուրջ 4 տասնյակ դիմումներ կան:Եկող տարեսկզբին Ախուրյան ...
Մանրամասն |
|
24.12.24
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՕՋԱԽՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար շնորհակալագրերով և նվերներով է պարգևատրել՝Ազատանի Արփի մանկապարտեզինԱխուրյանի Հեքիաթ մսուր մանկապարտեզինԱյգաբացի մանկապարտեզինԱրևիկի մանկապարտեզին:Համայնքի անունը մարզային, հանրապետական, միջազգային բեմերում հնչեցնելու, արվեստի և մշակույթի ասպարեզում ակտիվ աշխատանքի համար պարգևատրման են արժանացել՝Ախուրյանի մարզամշակութային կենտրոնըԱզատանի մարզամշակութային կենտրոնըԱրևիկի երաժշտական դպրոցըՎահրամաբերդի երաժշտական դպրոցըՄարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոցը:Պարգևատրվել են նաև համայնքի մարզաշխարհի ներկայացուցիչները, ովքեր Աշխարհի ...
Մանրամասն |
|
20.12.24
ՎԱՌՎԵԼ ԵՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
|
խուրյանում մեծ հանդիսությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:Առաջին անգամ Ախուրյան համայնքում ամանորը դիմավորում են շքեղ, մարզի ամենամեծ՝ 20 մետր երկարությամբ տոնածառով:Լույսերի վառման հանդիսավոր համերգ-շոուին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, բազմաթիվ ախուրյանցիներ, հյուրեր:Շիրակի մարզպետը ողջունեց ախուրյանցիներին, հավաստիացրեց, որ համատեղ աշխատանքով օր-օրի զարգացող Ախուրյանն ավելի է շենանալու:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս շնորհավորեց ներկաներին, բարի գալուստ մաղթեց, ասաց, որ համայնքի բնակիչներն ավելիին են արժանի:«Մեր համայնքում այս տարի աննախադեպ քանակով սուբվենցիոն, համայնքային ծրագրեր իրականացվեցին:Կառավարության ...
Մանրամասն |
|
16.12.24
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ
|
Ախուրյանի համալիր մարզադպրոցում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ընբշամարտի դեռահասների հանրապետական բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցել են 2010-2013 թվականներին ծնված պատանի ըմբիշները՝ 11 քաշային կարգերում: Բոլոր քաշային կարգերի առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով: Մարզական խոշոր իրադարձությանը մասնակցել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, բազմաթիվ մարզասերներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
|
|
25.11.24
ՄԱՐՄԱՇԵՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՑԱՆՑ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Մարմաշենի խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքներին: Նախկին խողովակաշարն ազբեստից էր, ինչը խիստ հակասում է առողջապահական նորմերին: 314 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով անցկացվում է 9600 գծամետր ջրատար պլաստիկե խողովակաշար, որը մաքուր ջուր կմատակարարի գյուղի 239 տնտեսությանը՝ 1100 բնակչի: Սուբվենցիոն ծրագրի ֆինանսական ներդրման մեծ մասը՝ 70 տոկոսը Կառավարությանն է, 30-ը՝ համայնքինը: Շինարարը խոստացել է, որ եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:
|
|
24.11.24
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է 11 000 ԳԾԱՄԵՏՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ
|
Ախուրյան համայնքում ավարտվեց 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատումը, վերջինն Ախուրյան բնակավայրի Պարույր Սևակ փողոցն է և Ախուրյանի երկրորդ խճուղին:Հիմնանորոգվող այս փողոցների երկարությունը 700 գծամտեր է, համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվում է նաև զուգահեռ՝ Ախուրյանի 4-րդ անցումը:Այսպիսով Ախուրյան բնակավայրն այս տարի ունեցավ 3454 գծամետր երկարությամբ հիմնանորոգված ճանապարհ:Նշենք, որ 2024 թվականին խոշորացված Ախուրյանում Կառավարությունն ու համայնքը համատեղ հիմնանորոգել են ավելի քան 11 000 գծամետր երկարությամբ կենտրոնական և երկրորդական փողոցներ: Միայն համեմատության համար ասենք, որ նախորդ տարի այդ թիվը 3000 էր՝ 8000 գծամետրով պակաս:Եկող տարվա համար խոստում, որպես այդպիսին, ...
Մանրամասն |
|
22.11.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ Ախուրյան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական 11-րդ նիստը: Ավագանու 27 անդամներից ներկա էին 24-ը: Որոշման ներկայացրած բոլոր 50 նախագծերին ավագանին դրական քվե տվեց: Հաջորդ՝ հերթական նիստը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 20-ին: Նիստի ուղիղ եթերին կարող եք հետևել Ախուրյանի համայնքապետարանի յութուբյան էջի տեսագրությամբ:
|
|
20.11.24
ԿԱՊՈՒՅՏ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՍԱՎ ՓՈՔՐԱՇԵՆ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Փոքրաշենում հետևել է գազաֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը շուրջ 77 միլիոն դրամ է, որից 55 տոկոսը Կառավարության, 45-ը համայնքի ներդրումն է: 4000 գծամետր երկարությամբ սնուցող և բաշխիչ ցանցի անցկացումը սեպտեմբերից է մեկնարկել, մինչև տարեվերջ կավարտվի: Փոքրաշենում ապրում են 46 ընտանիք՝ 200 բնակիչ:
|
|
20.11.24
ՀԱՐԹԵՑՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ հետևել է Երազգավորս, Բայանդուր, Գետք, Ախուրիկ, Ոսկեհասկ, Ղարիբջանյան, Արևիկ, Ախուրյան բնակավայրերի երկրորդական փողոցների բարեկարգման, հարթեցման աշխատանքների ընթացքին և որակին: Աշխատանքներն իրականացվում են համայնքի ֆինանսավորմամբ՝ կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության միջոցներով: Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման արդյունքում Ղարիբջանյանի հատվածի խոտանված, աղացած ասֆալտանյութով փոսալցումը կապահովի բնակավայրերի փողոցների հեշտ անցանելիությունը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |