Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի Ֆերմատա արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ազատանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 4 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 5 հավելվածի: