Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի               1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 48-րդ հոդվածի     3-րդ և 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի      2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ                  305-Ա  որոշումը՝

 1. 2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում անցկացնել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ` համաձայն հավելված 1-ի:
 2. Մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքէջում, Շիրակի մարզպետարանի և Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջերում հրապարակել հայտարարություն՝ մրցույթի անցկացման օրվա, տեղի, ժամի, հողամասերի գտնվելու վայրի, չափերի, կադաստրային ծածկագրերի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի, օգտագործման նպատակի, ճանապարհների առկայության, հողերի որակական հատկանիշների և հողամասերի նկատմամբ սահմանափակումների մասին՝ համաձայն հավելված 2-ի։
 3.Մրցույթը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 137-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(16.17 Կբ) հավելված 1
(19.08 Կբ) հավելված 2
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner