Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 535-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2025 թվականի N 535-Ա

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի դրույթներով որոշում եմ՝

 1․ Հաստատել «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) ընդհանուր համատեղ սեփականության կամ վարձակալության (օգտագործման) դեպքում, անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևանմուշը` համաձայն հավելված N 1-ի։

 2. Հաստատել «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում   շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական համակարգի այլ մարմնին փոխանցելու համար համաձայնության ձևանմուշը` համաձայն հավելված N 2-ի։

 3․ Հաստատել «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում հայտարարության ձևանմուշը՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ` համաձայն հավելված N 3-ի։

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.13 Կբ)
(15.80 Կբ)
(13.76 Կբ)
(1.69 Մբ) Որոշում 535-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 32

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner