Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 294
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2025,Հոկտեմբեր 7 - 14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿԱՌՆՈՒՏԻ ՄՍՈՒՐ_ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏԻ (ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ), ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
2025,Հոկտեմբեր 3 - 17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏԻ (ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ), ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԵՎ ՄԵԹՈԴԻՍՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆ
2025,Հոկտեմբեր 3 - 29
<<ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Ապրիլ 15 - 2026,Ապրիլ 15
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ,ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ և ՎՃԱՐՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՊԱՌՔՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018,Օգոստոս 10 - 2027,Օգոստոս 10

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.10.25 ԿԱՌՆՈՒՏՈՒՄ ԳԱԶԱՏԱՐ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑՆ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Կառնուտ բնակավայրի գազատարի ներբնակավայրային բաշխիչ ցանցի կառուցման աշխատանքներին:1000-ից ավելի բնակիչ ունեցող Կառնուտում շուրջ 2 շաբաթ է, ինչ ակտիվ աշխատանքներ են իրականացվում, անցած տարի գյուղ հասած մայր գազատարից 5700 գծամետր երկարությամբ խողովակներով բնական գազը ամեն մի տան բակ են հասցնում: Ներբնակավայրային գազատար բաշխիչ ցանցի համար Կառավարությունն ու համայնքը համատեղ 100 միլիոն դրամ են ներդրել:Ծրագրի հիմնարկեքը տեղի է ունեցել անցած տարվա աշնանը:Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Առաջին փուլով արդեն անցկացվել է մայր գազատարը՝ 11 կմ երկարությամբ, ներառելով Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ ... Մանրամասն
03.10.25 ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱԿՏԻՎ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է համայնքում իրականացվող բերքահավաքի աշխատանքներին:
🌾Անցած տարվա համեմատությամբ համայնքում շուրջ 1000 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածքները, փոխարենը փոքր ինչ նվազել է կարտոֆիլինը՝ 2978 հեկտարից հասնելով 2791-ի:
Թեև գյուղատնտեսական տարին այնքան էլ բարենպաստ չէր, բնությունն էլ անբարեհաճ էր, բայց հողօգտագործողը համառ ջանքերի շնորհիվ հասավ լավ արդյունքների, բերքից գոհ են, կարտոֆիլի գներից՝ նույնպես: Համայնքն էլ իր հերթին պատրաստրաստ է աջակցել ամեն մի մետր հող մշակողին:
Օգոստոսի կեսերից մեկնարկած բերքահավաքը դեռ երկար է ընթանալու: Մինչև հոկտեմբերի վերջ
15.09.25 ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՄԻՋԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸՙ ԱՎԵԼԱՑՎԵԼ ԼՈՒՍԱԿԵՏԵՐԸ
Մարմաշեն բնակավայրում Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսավորմամբ կատարվում են փողոցների լայնածավալ խճապատման, հարթեցման, բարեկարգման աշխատանքներ:Ճանապարհի հարթեցումից բացի Մարմաշենում նույն ընթացքում կատարվում է լուսավորության համակարգի թարմացում: Լուսակետեր են ավելացվում այն վայրերում, որտեղ կարիքը կա: Բնակավայրի շուրջ 250 լուսակետերը համալրվում են ևս 10 տոկոսով:Նշենք, որ տարեսկզբին Մարմաշենի խմելու ջրի ազբեստից խողովակաշարը, որը խիստ հակասում է առողջապահական նորմերին, 314 միլիոն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով փոխարինվեց նոր՝ պլաստիկե հոսքագծով: Այն մաքուր ջուր կմատակարարի գյուղի 239 տնտեսությանը՝ 1100 բնակչի:Այս տարի ևս Մարմաշենում մեծ ծրագրեր կիրականացվեն: Բացի համայնքային ծրագրերից, ... Մանրամասն
27.07.25 ՈՒՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
Ախուրյան համայնքում Վարդավառը տոնեցին մեծ հանդիսությամբ, ուրախ ջրախաղերով, փրփուր-փարթիով:
Համայնքապետարանը հոգացել էր, որ ջրի, փրփուրի, ուրախ տրամադրության պակաս չլինի:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է, որ համայնքում ժողովրդածիսական տոները կազմակերպվում են մեծ մասշտաբով` համախմբելով համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներին:
24.07.25 ՋՐԱՌԱՏՈՒՄ ՀԱՐԹԵՑՎԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵԼ LՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԸ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Ջրառատ բնակավայրում համայնքային միջոցներով իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին:

Կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության ջանքերով խճապատվել, բարեկարգվել և հարթեցվել են Ջրառատի միջբնակավայրային մի քանի փողոցներ և դաշտամիջյան ճանապարհներ: Խնդրի մասին խոսել էին բնակիչները՝ համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:

Նույն ընթացքում թարմացվել և ավելացվել են գյուղի լուսակետերը, վերանորոգվել հենսյուներ: Անհրաժեշտության դեպքում արդեն գործող շուրջ ութսուն լուսակետին կավելացվեն նորերը:

15.07.25 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԷՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Ախուրյանում էր: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ուղեկցությամբ նախարան այցելել է Շիրակի մարզում նախարարության կողմից հիմնված առաջին՝ նորաստեղծ երիտասարդական կենտրոնն:Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ «Պանդո» հկ-ի կողմից, Ախուրյանի համայնքապետարանի մասնակցությամբ Ախուրյան բնակավայրում լայն գործունեություն է սկսել «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնը:Կենտրոնը տեղակայված է Ախուրյան բնակավայրի նախկին Կոմունալ սպասարկում իրականացնող վարչության շենքում, որն համայնքապետարանի կողմից ... Մանրամասն
08.07.25 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, շինարարի և բնակիչների հետ մասնակցել են Ղարիբջանյան բնակավայրի գազաֆիկացման սուբվենցիոն ծրագրի մեկնարկին:Ծրագրի արժեքը 179 միլիոն ՀՀ դրամ է. Կառավարությունը 55, Ախուրյան համայնքն էլ 45 տոկոս ներդրում են ունեցել: Կապույտ վառելիքը 4,4 կմ երկարությամբ ստորգետնյա մայր գազատարով, այնուհետև 6,6 կմ երկարությամբ վերգետնյա ներքին ցանցով մինչև տարեվերջ կհասնի Ղարիբջանյանի 175 տնտեսություններին, իսկ Գետքը կգազաֆիկացվի նույն մայր գազատարով, բայց եկող տարի:Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է գազաֆիկացման մեկնարկի առիթով, նաև հորդորել է շինարարին ո՛չ միայն օրենքի, ... Մանրամասն
03.07.25 ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԸ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ հետևել է Արևիկ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներին:

Ախուրյանի համայնքային բյուջեի միջոցներով բնակավայրի երկու թաղամասերին ոռոգման ջուր մատակարարաող քայքայված բետոնյա կիսատաշտակները փոխարինվում են մետաղյա, փակ խողովակներով, ինչի շնորհիվ ջրամատակարարումը կդառնա անխափան, ջրի կորուստը՝ անհամեմատ քիչ:

Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:

03.07.25 ԲԱՍԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ ԼՈՒՍԱԿԵՏԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՐԿՂԵՐԸ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի և ոլորտային պատասխանատուների հետ Բասեն բնակավայրում էին, որտեղ համայնքի միջոցներով իրականացվում են մի շարք աշխատանքներ:

Բասենի 80 լուսակետերին ավելացվում են ևս 50 լուսակետեր և հենասյուներ: Լուսավորությունն հասնում է գյուղի այն կետերին, որտեղ երբևէ չի լուսավորվել:

Որ գյուղն ավելի բարեկարգ լինի, տարածքը՝ մաքում ու կոկիկ, արդեն դրված 20 աղբամաններին ավելացվել են ևս 10-ը: Այս քանակն էլ վերջնական չէ, կրկին ավելացվելու են:

Բացի այդ, բարեկարգվել է գյուղի գերեզմանատան տարածքը:

Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ աշխատանքները շարունակական են:

27.06.25 ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի ներկայացուցիչներին:Հանդիպումը կայացել է ծրագրի «Հանրային ենթակառուցվածքներում վերականգնվող էներգիայի (ՎԷ) և էներգաարդյունավետության (ԷԱ) նախաձեռնությունների համար տնտեսապես հիմնավորված նախագծերի մշակում» բաղադրիչի շրջանակում։Քննարկվել է Ախուրյան համայնքում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժի լիարժեք օգտագործման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայության և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և այլ հարցեր: Հանդիպման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 16-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 15-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 14-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 13-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 12-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 11-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 3-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 2-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ/ 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 2-րդ մաս
Ախուրյան համայնքի ավագանու հերթական նիստ
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 3-րդ մաս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանի
նիստ
ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ախուրյանի փողոցաշինություն
ավագանու նիստ
ավագանու նիստ
ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստ
Մակնապարտեզ
Մեր հերոսները
Հերոսներ
ավագանի հերթական նիստ
25
հարցազրույց
1
1
31.05.2019թ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
ծաղկազարդ
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner