Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն, 2 լուսանկար և ծնողի անձնագրի պատճեն; 3.Տեղեկանք համայնքապետարանից՝ բնակության վայրի մասին: Ընդունելության համար կարելի դիմել օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբեր ի 10-ը: Ախուրյան համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսեկան հետևյալ չափով` - դաշնամուրային բաժին 3000 դրամ - ջութակի բաժին 2000 դրամ - կիթառ 2000 դրամ - քանոն 1500 դրամ, դուդուկ 1500 դրամ, վոկալ 2500 դրամ,նկարչական բաժին ՝ 1500 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Երաժշտական դպրոցում սահմանված է ժողովրդական նվագարանների 18 անվճար տեղեր: Ախուրյան համայնքի երաժշտական դպրոցի հասցեն է Գյումրիի խճուղի 16/1, հեռախոս` 7-11-60, 077 017 640 տնօրեն` ԱՆՆԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ: