Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ թվով 7 անշարժ գույքերի աճուրդ – վաճառք, բաց հրապարակային սակարկությունների եղանակով։
Աճուրդի կազմակերպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար։
Աճուրդի անցկացման օրը՝ 2024թ. հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 11։00-ին։
Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան (հասցեն՝ մարզ Շիրակ, Ախուրյան համայնք, Գյումրու խճուղի, 42 շենք, 3-րդ հարկ)։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ. հոկտեմբերի 11-ը, ժամը՝ 18։00 /աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ/։
Աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 5%։
Աճուրդի ձևը՝ դասական աճուրդ-վաճառք։
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերը՝ աճուրդի մասնակցության վճարի՝ 2000 դրամի և մեկնարկային գնի նկատմամբ 50․0%-ի չափով նախավճարի անդորրագրերը, անձը հաստատող փաստաթուղթ։
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարվում է աճուրդի ավարտից հետո 10-օրյա ժամկետում համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
Լոտերն հնարավոր է ուսումնասիրել գտնվելու վայր այցելելով ցանկացած ժամանակ։