1
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Բայանդուրի մսուր_մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 1.Մեթոդիստ
(տնօրենի ուսումնական գծով տեղակալ)
-0.25 դրույք /30.000 ՀՀ դրամ աշխատավարձ/
2.Ֆիզկուլտուրայի հրահանգիչ-0․25 դրույք /30000 ՀՀ դրամ աշխատավարձ/,
3․Երաժշտության ղեկավար-0․5 դրույք /60000 ՀՀ դրամ աշխատավարձ/։
|
1)Որակավորման պահանջները
1.Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը տնօրենի ուսումնական գծով տեղակալ պետք է ունենա՝ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
2.Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ:
3.Երաժշտության ղեկավարի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց)։
2) Ընդհանրական պահանջները
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստը տնօրենի ուսումնական գծով տեղակալը, ֆիզկուլտուրայի հրահանգչի և երաժշտության ղեկավարի պաշտոնները զբաղեցնողը պետք է իմանան պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները․
ա․ դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի՝ կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչ բժշկական օգնության հիմունքները, աշխատանքի անվտանդության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները։
|
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ․
2)դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից․
3)տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը․
4)դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։
|
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
|
|
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ․Բայանդուր, 8_րդ փողոց, /մանկապարտեզ/13
Օրը՝ 2024 թվականի հունիսի 27-ին ժամը՝ 11:00
|
Փաստաթղթերը ներկայացնելու,լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ․Բայանդուր, 8_րդ փողոց,/մանկապարտեզ/13
Հեռ․ 098 70 35 85
Էլ․հասցե՝ bayandur.msurmankapartez24@gmail.com
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալհղումով՝ https://escs.am/am/news/11978։
|
|
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 2024 թվականի հուլիսի 9-ը ներառյալ
|