Հունիսի 4-ին, ժամը 11։00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյանի մշակույթի տանը տեղի կունենա գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների հանդիպում Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։
Սիրով հրավիրում ենք տնտեսավարողներին մասնակցելու միջոցառմանը:
Հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 հեռախոսահամարով։