Ախուրյան համայնքի հարգելի՛ երիտասարդներ,
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի վերանորոգվող էներգիայի և էներգախնայողությաան հիմնադրամի կողմից սույն թվականի դեկտեմբերի 12-ին TUMO Գյումրիում կազմակերպվում է Մաքուր էներգիայի և գործողությունների Հեքըթոն միջոցառումը:
Հեքըթոնը հնարավորություն է 18-28 տարեկան ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ դիտարկելու մաքուր էներգիայի և կլիմայի փոփոխության գործողությունների մարտահրավերներն ու գործողությունները:
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու պրակտիկ հայեցակարգին և ձեռք բերելու արժեքավոր վերլուծական հմտություններ:
Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, իսկ թիմային աշխատանքի արդյունքում ձևավորված նախագծերից հաղթողները՝ դրամական մրցանակ՝ 1 միլիոն դրամ ֆոնդի շրջանակներում:
Մանրամասները կից ֆայլում: