Հարգելի՛ բնակիչներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանված կարգով 2023 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում
/հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կրաշեն, 3-րդ փողոց, շենք 2/ տեղի կունենա «ՀՍԿԱ» ՓԲԸ-ի կողմից Կրաշենի կրաքարերի հանքերևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: