Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Մայիսյանի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար`
1.Դաստիարակի 1.12 դրույք, 134400դրամ աշխատավարձով:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.դիմում (ձև 1),
2.կրթության մասին փաստաթուղթ( դիպլոմ),
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4.աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն ( ձև 4),
6. մեկ լուսանկար 3×4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետոըթյան աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 21-ին ,ժամը 11:00-ին ` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնքի գյուղ Մայիսյան 6-րդ փողոց 2/1 մանկապարտեզ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ ` անձը հաստատող փաստաթղթով :
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը ` 09:00- 16:30-ը ,բացի շաբաթ և կիրակի օրերից , ինչպես նաև օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերից,Ախուրյան համայնք գյուղ Մայիսյան 6-րդ փողոց 2/1 մանկապարտեզ հասցեում;
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը `2023թ. Նոյեմբերի 14-ը մինչև ժամը 16:30-ը ներառյալ : Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում:
Մրցույթը կանցկացվի 2 փուլով ` գրավոր և բանավոր:
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://escs.am/am/news/11978