Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ազատանի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար՝ երաժշտության ղեկավար՝ 0,5 դրույք, 60.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Երաժշտության ղեկավարի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում / լրացվում է տեղում/,
- կրթության մասին փաստաթուղթ / դիպլոմ/,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/,
- ինքնակենսագրություն/ լրացվում է տեղում/,
- մեկ լուսանկար 3x4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապտությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/:
Մրցույթը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ազատան համայնք, փողոց, 17/3 շենք հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 09:00-16:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023 թ. սեպտեմբերի 25-ը, մինչև 16:30-ը ներառյալ:
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում:
Մրցույթը կանցկացվի 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978