Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 12 կտոր հողերի վարձակալության մրցույթ:
Մրցույթը կկայանա 2023 թվականի ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին, Ախուրյանի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ ):
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 14-ը ներառյալ:
Հայտերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից 13:00-ն, 14:00-ից 17:00-ն ներառյալ (Հայտերն ընդունվում են համայնքապետարանի շենքում, 2-րդ հարկ, 18 սենյակ):
Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:
Վարձակալության տրամադրվող հողերի նկարագիրը՝
Լոտերի թիվը՝ 12,
Հողերի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական,
Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի,
Մրցույթի ձևը՝ բաց,
Նախավճարի չափը վարձավճարի մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%,
Քայլի չափը՝ վարձավճարի մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%:
Մանրամասները՝ կից հավելվածում: