Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի «Կամոյի մանկապարտեզ»
համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնի համար.
1. Մեթոդիստ /ուս.գծով տնօրենի տեղակալ/-0.25 դրույք.
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով
տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն եւ վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ են ներկայացնել հետեւյալ փաստատթղթերը
1) դիմում (Ձեւ 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայությանդեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձեւ 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2023թ. մարտի 24-ին ժամը 11:00-ին՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան
համայնք, գ.Կամո, 1 փողոց շենք 14 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամենօր ժամը 09:00-ից մինչեւ 16։30-ը, բացի շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ 2023թ-ի մարտի 17-ին ժամը 16:30-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետեւել
www.azdarar.am, akhuryan.am կայքերում:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր եւ բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978։