«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21.06.2014թ., ՀՕ-110-Ն և ՀՀ Կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022 թվականի հունիսի 23-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան «ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շիջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և քաղաք Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011 22-02-18, 011 22-02-17: