Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, որոշում եմ
1. Հաստատել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի.
1) Խորհրդի կազմը ՝ համաձայն հավելված N 1-ի.
2) Աղետների ռիսկերի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝ համաձայն հավելված N 2-ի:
2․ Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: