|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2022 թվականի N 194-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ «ԼԱՕ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Արմեն Ռազմիկի Մուրադյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
- «ԼԱՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական գրանցման համար՝ 55.110.0009) սեփականության իրավունքով պատկանող (հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 809147), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի, 21 հասցեի հասարակական նշանակության բենզալցակայանի զբաղեցրած 1800 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0004 կադաստրային ծածկագրով հողամասից 182,17 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցի սեփականատիրոջը:
- Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 Հայաստանի Հանրապետության դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 222430 (երկու հարյուր քսաներկու հազար չորս հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
|
Կողմ -14 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.04 Մբ)
Որոշում թիվ 194-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|