Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 195-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 195-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ «ԼԱՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով «ԼԱՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Արմեն Ռազմիկի Մուրադյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

  1. «ԼԱՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական գրանցման համար՝ 55.110.0009) սեփականության իրավունքով պատկանող (հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 809147), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի, 21 հասցեի հասարակական նշանակության բենզալցակայանի զբաղեցրած 1800 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0004 կադաստրային ծածկագրով հողամասից 182,17 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցի սեփականատիրոջը:

 2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 Հայաստանի Հանրապետության դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 222430 (երկու հարյուր քսաներկու հազար չորս հարյուր երեսուն)  Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner