Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3 հոդվածի 1-ին մասի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկությունն անցկացնել 2023 թվականի հուլիսի 19-ին, ժամը 12:30 -ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42 շենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեաթերթիկի նմուշը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի: