|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2022 թվականի N 195-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-032-0015-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,91 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 13-րդ, 14-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող /բնակավայր՝ Գետք/, համայնքային սեփականության, 08-032-0015-0002 կադաստրային ծածկագրով 0,91 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում համայնքի կողմից մանկապարտեզ կառուցելու և հողի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
|
Կողմ -14 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(310.49 Կբ)
Որոշում թիվ 195-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|