Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 196-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 196-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-032-0015-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,91 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի  հունվարի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 13-րդ, 14-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

    1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող /բնակավայր՝ Գետք/, համայնքային սեփականության, 08-032-0015-0002 կադաստրային ծածկագրով 0,91 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում  համայնքի կողմից մանկապարտեզ կառուցելու և հողի նպատակային ու գործառնական նշանակություններին համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

    2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner