Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 73-րդ և 76-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2023 թվականի հունիսի 21-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/374 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված 2023 թվականի հունիսի 21-ի թիվ Պ-374 պայմանագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի տարածքում գտնվող, Հացիկ-1 տեղամասում 4,0 հեկտար ընդհանուր մակերեսով համայնքապատկան հողամասը հետախուզական և երկրաբանական աշխատանքներ կատարելու նպատակով սերվիտուտի իրավունքով օգտագործման տրամադրել «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Հողամասի օգտագործման պայմանագիրը կնքել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 21-ը:
3.Հողամասի օգտագործման համար վճարի չափ սահմանել տարեկան 70000 (յոթանասուն հազար) դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման տրամադրման մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: