Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 203-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 203-Ա


Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԼԵՆՃԱՆՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 73-րդ և 76-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2023 թվականի հունիսի 21-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/374 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված 2023 թվականի հունիսի 21-ի թիվ Պ-374 պայմանագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի տարածքում գտնվող, Հացիկ-1 տեղամասում 4,0 հեկտար ընդհանուր մակերեսով համայնքապատկան հողամասը հետախուզական և երկրաբանական աշխատանքներ կատարելու նպատակով սերվիտուտի իրավունքով օգտագործման տրամադրել «Լենճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.Հողամասի օգտագործման պայմանագիրը կնքել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 21-ը:

3.Հողամասի օգտագործման համար վճարի չափ սահմանել տարեկան 70000 (յոթանասուն հազար) դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման տրամադրման մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner