Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, որոշման հավելվածով ներկայացված հողամասերը` պահպանելու, բարելավելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:
2.Օտարման պայմանները և մեկնարկային գները հաստատել համաձայն հավելվածի, որոնք ներառում են նաև համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման համար կատարված ծախսերը:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին առաջարկել՝ որոշման 1-ին կետով սահմանված հողամասերն ըստ լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: