Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 187-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 187-Ա


Զեկ. ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 58-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նախկին Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 13-ի թիվ 46-Ն որոշմամբ հաստատված «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 44-րդ, 45-րդ, 48-րդ կետերի դրույթները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) (պետական գրանցման համար՝ 55.215.1175198) լուծարել՝ օրենքով սահմանված կարգով:

2.  Նշանակել լուծարման հանձնաժողով (լուծարող)՝ համաձայն N 1 հավելվածի:

3.  Սահմանել, որ

1)  Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը՝ դադարած, պետական գրանցման պահից,

2)  Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու,

3)  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լուծարման հանձնաժողովին են անցնում Կազմակերպության գործերի կառավարման լիազորությունները,

4)  պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Կազմակերպության մնացած գույքը հանձնել համայնքին:

4.  Սահմանել լուծարման կարգն ու ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:

5.  Սույն որոշման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում Կազմակերպությունը լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը գրառելու նպատակով:

6.  ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 58-Ա որոշումը:

7.  Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.83 Կբ)
(17.36 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner