Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 141-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 141-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան, Այգաբաց, Բասեն գյուղերի վարչական ղեկավարների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունները՝ մարզիկներին և մարզիչին դրամական աջակցություն տրամադրելու մասին. 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

        1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի  սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

       1) 2022 թվականին Ուկրաինայի Խարկով քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարում 57 կիլոգրամ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած և 2022 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Մանվել Արծվիկի Խնձրցյանին՝ 1000000 (մեկ միլիոն) դրամ,

       2) 2022 թվականին Սերբիայում կայացած բռնցքամարտի մեծահասակների միջազգային մրցաշարում 92+ կիլոգրամ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ Դավիթ Արիստակեսի Չալոյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ,

       3) 2022 թվականին Սերբիայում կայացած բռնցքամարտի մեծահասակների միջազգային մրցաշարում 80 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղի բնակիչ Համբարձում Արթուրի Հակոբյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ,

       4) 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի մեծահասակների առաջնության 86 կիլոգրամ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Հենրիկ Հովհաննեսի Ճղրիկյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ,

       5) 2022 թվականին Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների առաջնության 60 կիլոգրամ քաշային  կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Յուրիկ Վռամի Նահապետյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ, մարզիչ՝ Խոսրով Մելիքյանին՝ 20000 (քսան հազար) դրամ:

     6) 2022 թվականին Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների առաջնության 48 կիլոգրամ քաշային  կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ
Միհրան Միրզայի Սլոյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ:

     7) 2022 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության Տոնեկաբոն քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների միջազգային մրցաշարում 74 կիլոգրամ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի բնակիչ Խաչատուր Բաղդասարի Պապիկյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ:

     8) 2022 թվականին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 79 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Մուշեղ Միշայի Մկրտչյանին՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ դրամ:

    9) 2022 թվականին Ֆրանսիայի Հանրապետությունում կայացած ռռնցքամարտի գիմնազիայի առաջնությանը երկրորդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Յուրա Վահրամի Բաբլումյանին՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

   

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.35 Կբ)
(567.13 Կբ)
(425.24 Կբ)
(380.02 Կբ)
(890.70 Կբ)
(685.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner