Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 122-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 122-Ն


Զեկ. ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (փոփոխությունները վերաբերում են համայնքային բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրմանը՝ 1. «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագրի շրջանակներում շահառուներին փոխհատուցվող գումար հատկացնելու համար, 2. Ախուրյան համայնքին բուլդոզերային թրթուրավոր տրակտոր ձեռք բերելու համար, 3. Ախուրյան համայնքի Հայկավան և Ոսկեհասկ բնակավայրերում սելաֆատարների հուների մաքրման աշխատանքների համար, 4. Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին համայնքային ներդրում կատարելու համար, 5. Համահայկական խաղերին Ախուրյան համայնքի մասնակցությունն ապահովելու համար, 6. Ախուրյան համայնքի Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան բնակավայրեր տանող ճանապարհիների ասֆալտապատման աշխատանքների համար)

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ  մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միջև կնքված 2023 թվականի հունիսի 22-ի N 431-23 համաձայնագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետում`«3667678.3» թիվը փոխարինել «3714891.1» թվով,
բ.  2-րդ ենթակետում`«3990483.1» թիվը՝ «4037695.9» թվով,
2)  Որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
3)  Որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
4)  Որոշման  թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
5)  Որոշման թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱԻՐԱ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(425.50 Կբ)
(58.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner