Ձեր բրաուզերից անջատված է JavaScript-ի աշխատանքը
Այսօր:
Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝
173
Մուտք
Մոռացել եք Գաղտնաբառը?
Գրանցվել
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի մասին
Համայնքային կազմակերպություններ
Նորություններ
Իրադարձությունների օրացույց
Հայտարարություններ
Զարգացման ծրագրեր
Գնումներ
Ընտրություններ
Մեդիա
Պատկերասրահ
Տեսադարան
ԶԼՄ-ները մեր մասին
Ախուրյանի պատվավոր քաղաքացիներ
Մրցանակներ, շնորհակալագրեր
Հարցումներ
ՏԻՄ
Համայնքի ավագանի
Ավագանու նիստեր
Ավագանու անդամներ
Ավագանու որոշումներ
Ավագանու ուղերձներ
Ավագանու կանոնակարգ
Համայնքի ղեկավար
Համայնքի ղեկավարի էջը
Որոշումներ
Ուղերձներ
Խորհրդակցություններ
ՏԻՄ-երի իրավական ակտեր
Համայնքի ավագանու ...
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Համայնքի ղեկավարի ...
Որոշումներ
Որոշումների նախագծեր
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Աշխատակազմ
Աշխատանքի հայտարարություններ
Հաշվետվություններ
Դիմել համայնքապետարան
Հետադարձ կապ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵ
Կատարողական
Եկամուտների կատարողական
Ծախսերի կատարողական
Բյուջեի մուտքեր
Մուտքեր
Հաշվետվություններ
1-6 հատվածներ
Գրաֆիկական
Բյուջեի պլան
Եկամուտների պլան
Ծախսերի պլան
Նախահաշիվներ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔ
Ընդհանուր տվյալներ
Առաջարկներ
Հողատարածքներ
Շենք-շինություններ
Մեքենա-մեխանիզմներ
Առցանց վճարում - վարձակալություն
ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐ
Հաճախ տրվող հարցեր
Սահմանված կարգեր
Ձևաթղթերի շտեմարան
Տրամադրված թույլտվություններ
Ժողովրդագրական և այլ տվյալներ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծառայությունների հավաքածու
Դիմել համայնքապետարան
Հետևել դիմումի ընթացքին
Գույքային հարկերի պարտավորություններ
Վարձակալական պարտավորություններ
Գրանցել խնդիր
Երեխային հերթագրել մանկապարտեզ
Տուրքերի և վճարների դրույքաչափեր
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Գրանցամատյան
Պատմամշակութային կոթողներ
Թանգարաններ
Հուշարձաններ
Հյուրանոցներ/Հյուրատներ
Հանգստի և ժամանցի վայրեր
Սննդի կետեր
Ուտեստներ
Բոլոր գործընթացները
Հարթակի մասին
Առաջարկներ
Քարտեզ
ՀՏՀ
Մուտք
Գրանցվել
Մասնակցե՛ք Ախուրյան համայնքի զարգացմանը - Բյուջե 2024
Ես, դու և համայնքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների համայնքը:
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ - 2025
Ես, դու և համայնքապետարանը ստեղծելու ենք մեր երազանքների համայնքը:
Previous
Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Բարեկարգ պուրակ Մարմաշենում
Մարիետա Գրիգորյան
08 հուլիս 2024
Այս նախագծի շրջանակում ակնկալվող հիմնական արդյունքը Մարմաշեն բնակավայրում այգու հիմնումն է, այն կապահովի կենսական ռեսուրսի առկայություն, ինչպես նաև կծառայի բնակիչների համար որպես կենտրոնական բացօթյա հավաքատեղի։ Այն ներառում է. - Բարեկարգ, կանաչապատ տարածք - Մանկական խաղահրապարակի կառուցում - Նստարանների և աղբամանների, լուսավորության առկայություն - Տնկված ծառեր, ծաղիկներ, խոտային ծածկույթ, սալիկապատում Այգու հիմնման արդյունքում կբարելավվի բնակիչների կյանքի որակը։ Ակնկալվում է, որ բացի Մարմաշեն բնակավայրից այգին կծառայի նաև հարակից Վահրամաբերդ և Կապս բնակավայրերի բնակչությանը։
0
10
Կանաչ համայնք և բարեկարգում
<<Անհոգ մանկություն>>
ԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
21 փետրվար 2025
Մայիսյան գյուղում մանկական խաղահրապարակի բացակայությունը լուրջ խնդիր է երեխաների համար: Գյուղում չկա անվտանգ և համապատասխան տարածք, որտեղ երեխաները կարող են ակտիվ հանգիստ անցկացնել, կոնտակտի մեջ մտնել այլ երեխաների հետ և ֆիզիկապես լինել ակտիվ: Ներկայիս պայմաններում երեխաները ստիպված են խաղալ փողոցներում կամ բաց տարածքներում,որոնք ոչ միշտ են ապահով և հարմարավետ: Սա մեծացնում է պատահարների, վնասվածքների և ոչ կառավարվող ժամանցի հավանականությունը: Խաղահրապարակի բացակայությունը բացասաբար է անդրադառնում երեխաների սոցիալական զարգացման վրա՝ նվազեցնելով նրանց խմբային խաղերի և փոխհարաբերությունների հնարավորությունը: Այս հիմնախնդրի լուծման նպատակով առաջարկվում է կառուցել ժամանակակից, անվտանգ և բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը կծառայի Մայիսյան բնակավայրի 3-15տարեկան երեխաների (140-160) համար: Այս տարիքային բազմազանությունը ևս հնարավորություն կտա երեխաներին զարգացնել շփումը: Առաջարկի իրականացման շնորհիվ բնակավայրը կունենա անվտանգ և բարենպաստ միջավայր, որտեղ երեխաները կկարողանան ազատ և անվտանգ խաղալ: Երեխաները հնարավորություն կունենան շփվելու, համագործակցելու և ընկերանալու, ինչը կնպաստի նրանց սոցիալականացմանը և թիմային աշխատանքի կարողությունների ձևավորմանը: Հանրային տարածքների բարելավումը կնպաստի համայնքի ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղի բնակիչների համայնքային կյանքի ակտիվացմանը:Խաղահրապարակը կդառնա ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների և հարազատների համար վայր, որտեղ կարելի է միասին ժամանակ անցկացնել: Խաղն ու ակտիվ ժամանցը կնպաստեն երեխաների դրական հուզական վիճակին, կթուլացնեն սթրեսը և կբարձրացնեն նրանց ինքնավստահությունը: Այս նախագիծը կարող է օրինակ ծառայել համայնքի հետագա զարգացման համար՝ ներգրավելով այլ նախաձեռնություններ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը: Խաղահրապարակի ստեղծումից որոշակի ժամանակ անց նախատեսվում է երիտասարդների ներգրավվածությամբ ծառատունկ ինչպես նաև խնամք՝ ծառերի, բույսերի և շրջակա միջավայրի հանդեպ: Խաղահրապարակի կառուցման համար նախատեսված տարածքը համայնքային սեփականություն է և ունի համապատասխան իրավական վկայական: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 0,07հա (700քմ), որտեղ գտնվում է 18-րդ դարի Կարմիր Ավետարան մատուռը 80քմ: Այն գտնվում է գյուղի կենտրոնում, բնակիչների համար հարմար տեղանքում, ինչը ապահովում է հեշտ հասանելիություն: Տարածքը հեռու է խիտ երթևեկությունից և հնարավոր վտանգավոր գոտիներից: Այն մոտ է գտնվում 7-րդ դարի Սբ Աստվածածին գործող եկեղեցուն (80-100մետր): Անհրաժեշտ է պարսպապատել 0,07հա տարածք՝ 86,5 գծմ, ստեղծել մոտ 40 մ2 ավազային ծածկույտ, գազոնային կամ կաուչուկային 80 մ2 ծածկույտ, սալիկապատել մոտ 200մ2 , տեղադրել նստարաններ, աղբամաններ, ստվերածածկ տաղավար,ժամանցի և ֆիզիկական զարգացման համար նախատեսված խաղեր, ցայտաղբյուր (տարածքում առկա է խմելու ջրի խողովակ), ցուցանակ: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է 19,724,500 դրամ գումար:
0
237
Կանաչ համայնք և բարեկարգում
Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում Հայկավան բնակավայրում
ՋԻՎԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
18 փետրվար 2025
Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, հագեցած մարզասարքերով, տարբեր տարիքային խմբերի համար առանձնացված հանգստի ու ժամանցի տաղավարներով: Հայկավանում երեխաների, երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման համար նախատեսված վայրեր չկան, ինչն անհարմարություններ և լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում՝ երեխաներին քաղաքի սպորտային մարզադահլիճներ տանելու հետ կապված: Կառուցվող խաղադաշտը կծառայի միջբնակավայրային սպորտային մրցումների անցկացմանը, որոնք մինչ այսօր կազմակերպվել են գյուղի ազատ տարածքներում, երեխաների համար վտանգավոր և անհարմար պայմաններում: Կահավորված, բարեկարգ խաղահրապարակը հնարավոր կդարձնի տարվա ցանկացած եղանակի կազմակերպել և անցկացնել սպորտային և ժամանցային միջոցառումներ նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանմանն ու շուրջ 2850 բնակչի սոցիալական նոր կապերի սեղծմանն ու ամրապնդմանը:
7
2751
Կանաչ համայնք և բարեկարգում
Ֆուտբոլի դաշտի կառուցում և կահավորում Փոքրաշեն բնակավայրում
Ռուստամ Վարդանյան
20 փետրվար 2025
Փոքրաշենում այս պահին չկա համապատասխան ֆուտբոլային դաշտ, ինչը սահմանափակում է բնակիչների՝ հատկապես երեխաների և երիտասարդների սպորտային ակտիվությունը։ Ֆուտբոլի դաշտի բացակայությունը խոչընդոտում է առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային մարզումների կազմակերպմանը և համայնքում սպորտային միջոցառումների անցկացմանը: Ծրագիրը նախատեսում է Փոքրաշենում կառուցել ժամանակակից ֆուտբոլային դաշտ՝ համայնքի երեխաների, երիտասարդների և մարզասեր բնակիչների համար։ Նախագիծը ներառում է խոտածածկի տեղադրում, դարպասների ու նստարանների տեղադրում, լուսավորության ապահովում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։
1
180
Կանաչ համայնք և բարեկարգում
Խաղահրապարակի ցանկապատում և բարելավում
Գյուլնարա Հարությունյան
06 հունիս 2024
Ծրագրով նախատեսվում է Մայիսյան բնակավայրի կենտրոնական մասում՝ Կարմիր Ավետարանին հարակից անբարեկարգ տարածքում կառուցված մանկական խաղահրապարակի բարեկարգում։ Ե րեխաների խաղային ժամանցի ճիշտ կազմակերպման համար առկա խաղասարքերի քանակի ավելացում, խաղահրապարակի ցանկապատում՝ ներառյալ Կարմիր Ավետարանի տարածքը։ Իսկ բնակիչների հանգստի համար տեղադրել մեկ տաղավար և երկու լուսավորության լապտերներ։ Այս ծրագրի իրականացման արդյունքում երեխաները ժամանցը կանցկացնեն անվտանգ ու խաղասարքերով կահավորված խաղահրապարակում, իսկ բնակավայրի կենտրոնը կլինի ավելի բարեկարգ ու գեղեցիկ։
7
128
Կանաչ համայնք և բարեկարգում
«Խելացի կանգառ Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում»
Հռիփսիմե Պետրոսյան
08 հուլիս 2024
Խոշորացված Ախուրյան համայնքը ունի 35 բնակավայրեր։ Կան բնակավայրեր, որ ունեն լավ կանգառներ, կան որ ընդհանրապես չունեն։ Ծրագրի շրջանակում նախատեսում ենք, որ Ախուրյանի, Կրաշենի, Շիրակի, Ջաջուռի, Ազատանի, Հացիկի, Մայիսյանի, Փոքրաշենի այն բնակավայրերում, որտեղ առկա են կանգառներ, կտուրներին տեղադրվի կես կիլովատանոց արևային պանելներներ, ներսում տեղադրվի վարդակներ, արևից լուսավորություն ստացող լապտեր, նաև հնարավորության դեպքում մեքենայի համար նախատեսված փոքրիկ փոշեկուլ և պոմպ, որի շնորհիվ կկարողանան վարորդները նաև թարմացնել իրենց մեքենաները, իսկ բնակիչները հնարավորություն կստանան արևից և անձրևից զերծ մնալով, գեղեցիկ և հարմարավետ վայրում սպասել տրանսպորտային միջոցին, նաև զուգահեռ անհրաժեշտության դեպքում միացնել իրենց հեռախոսները վարդակից և լիցքավորել։ Այն բնակավայրերում, որտեղ առկա չեն կանգառներ, կստեղծվեն փոքրիկ կանգառներ։
0
8
Կրթություն
Երազած մանկություն՝ առողջ հասարակություն
Սաթենիկ Վանոյան
13 հունիս 2024
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի կենտրոնական մասում՝ վարչական նստավայրին կից, ազատ տարածքում, խաղահրապարակի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում։ Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Ծրագրով նախատեսվում է ապահովել ժամանցի լավագույն վայրերից մեկը, քանի որ տեղակայվելու է բնակավայրի կենտրոնական հատվածում, որտեղ գտնվում են մանկապարտեզը և «Արև-Վան» ՀԿ-ի՝ գյուղի մասնաճյուղը, ուր հաճախում են երեխաները՝ տարբեր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու համար, սակայն խաղալու համար պայմաններ չկան։ Այս ամենից զատ, խաղահրապարակը կլինի պարզապես հաճելի և անփոխարինելի ժամանցի վայր անխտիր բոլորի համար, այդ թվում՝ մայրիկ-տնային տնտեսուհիների համար, ովքեր բառացիորեն լծված են տնային գործերին և իրենց ժամանակ չեն տրամադրում։ Տվյալ դեպքում, երեխաներին բերելով խաղահրապարակ, «ստիպված» իրենք էլ որոշակի ժամանակով կվայելեն հանգիստը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
2
46
Կանաչ համայնք և բարեկարգում
Պուրակ Փոքրաշեն բնակավայրում
Էմմա Սարգսյան
14 հունիս 2024
Առաջարկի նպատակը Փոքրաշեն բնակավայրում ժամանցային պուրակի ստեղծումն է, որը ուղղված է բնակչության ակտիվացմանը: Պուրակի առկայության շնորհիվ բնակավայրի բնակչությունը, և հատկապես երեխանները կունենան իրենց ժամանցը անցկացնելու արդյունավետ վայր, ուստի իրենց ժամանակը հեռախոսի դիմաց անցկացնելու փոխարեն երեխաները կշփվեն մեկը մյուսի հետ, արդյունքում կունենանք հոգեպես առողջ և զարգացած սերունդ:
3
1429
Շինարարություն
«Վերանորոգենք դաշտը այսօր, ստեղծենք չեմպիոնական ուղի վաղը», "Prepare the field today, shape the road to triumph tomorrow"
ՕԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
21 փետրվար 2025
Սպորտը համայնքային զարգացման ու երիտասարդների ֆիզիկական ակտիվությունը խթանելու կարևոր գործիք է:Առափի բնակավայրի պատանիները մեծ ներգրավվածություն ունեն ոլորտում, հասել են նշանակալի հաջողությունների՝ արժանանալով մի շարք մրցանակների, այդ թվում «Վարչապետի գավաթ» տիտղոսին: Ներկայումս մեր բնակավայրի ֆուտբոլի դաշտի վատթար վիճակը խոչընդոտում է երեխաների ու պատանիների՝ բնակավայրի ներսում սպորտով զբաղվելու ու մրցումներին պատրաստվելու, մասնակցելու հնարավորությանը: Արդյունքում՝ նրանք ստիպված են լինում կազմակերպել մարզումներ բնակավայրից դուրս: Այսպիսով, նախագիծը ուղղված է համայնքի երեխաների և պատանիների սպորտային հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև մարզիկների կարիերայի զարգացմանը: Ծրագիրը նպատակ ունի վերականգնել ու արդիականացնել համայնքի ֆուտբոլի դաշտը՝ ապահովելով անվանգ և որակյալ պայմաններ: Նախագծի շրջանակներում նախատեսվում է դաշտի խոտածածկի թարմացում, լուսավորության համակարգի տեղադրում, ցանկապատի վերանորոգում և ենթակառուցվածքների բարելավում: Վերանորոգված ֆուտբոլի դաշտը կկարողանա ծառայել համայնքի և բնակավայրի վարչական կառույցներին՝ համագործակցելով մարզական ակումբների և տեղական կազմակերպությունների հետ: Դաշտը կդառնա կիզակետ երիտասարդների ներգրավման համար՝ խթանելով առողջ ապրելակերպի և սպորտային գործունեության զարգացմանը:
10
3638
Մշակույթ և ժառանգություն
Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի ֆուտբոլի դաշտի վերանորոգում կահավորում
Հովհաննես Նիկողոսյան
13 հունիս 2024
Ծրագրի հիմնական նպատակն է բարեկարգել բնակավայրում առկա ֆուտբոլի դաշտը, որը զբաղեցնում է 3200 մ 2 տարածք: Ֆուտբոլի դաշտի բարեկարգումը կնպաստի միջբնակավայրային մրցաշարերի կազմակերպմանը: Մեծ Սարիար բնակավայրը չունի սպորտդահլիճ, չունի ժամանցի կենտրոն, ուստի ֆուտբոլի դաշտի բարեկարգմամբ կլուծվի երտասարդների զբաղվածության հարցը, ինչպես նաև հարևան բնակավայրի բնակիչները ևս կօգտվեն: Հավատացած ենք, որ համայնքապետարանի, համայնքի բնակիչների և մի շարք մարդկանց համաֆինասնավորմնան դեպքում ծրագիրը կյանքի կկոչվի և արդյունքում կունենանք նպատակին օգտագործվող ֆուտբոլի դաշտը:
0
19
Այլ
ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ Ախուրյանում
ԱԼԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 փետրվար 2025
Ախուրյան բնակավայրը համայնքի ամենամեծ բնակավայրն է։ Լինելով համայնքի կենտրոնը այնուամենայնիվ բնակավայրում չկա կանաչ տարածք, որտեղ հնարավոր կլինի զբոսնել, խաղալ, ընկերների ու ընտանիքի հետ հանգստանալ բնության գրկում։ Այդ պատճառով առաջարկում եմ Ջրաշինարարների փողոցի հարակից տարածքում՝ մոտավոր 10000 քառակուսի մետր տարածքով, հիմնել զբոսայգի, որը կկառուցվի փուլ առ փուլ։ Առաջին փուլում նախատեսվում է տարածքի մաքրում աղբից, հարթեցում, ցանկապատում,լուսավորության և ոռոգման ցանցի կառուցում։ Իսկ հետագայում կկառուցվեն ճեմուղիներ, շատրվաններ, կկանաչապատվի և կկահավորվի։ Զբոսայգու հիմնումը կնպաստի բնակիչների արժանավայել հանգստի կազմակերպմանը իրենց հարազատ բնակավայրում։ Այն սիրված վայր կդառնա նաև Ախուրյան բնակավայրի հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Զբոսայգում հնարավոր կլինի կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ և փառատոններ։
0
18
Կանաչ համայնք և բարեկարգում
Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի
ԼՈՒՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ
21 փետրվար 2025
Ծրագրի նպատակն է՝ Արևիկ բնակավայրում դահլիճի վերանորոգման ու կահավորման, ինչպես նաև խաղահրապարակի կառուցման միջոցով նպաստել երեխաների և երիտասարդների ֆիզիկական և հոգևոր զարգացմանը, խթանել նրանց և նրանց ծնողների սոցիալական ներառումը։ Այս ծրագրի իրագործմամբ Արևիկ գյուղի երեխաների և երիտասարդների համար կստեղծվեն ժամանցի լավագույն վայրերը՝ 1․ պարասրահ, որտեղ արդեն պարի խմբի անդամ թվով 75 երեխաներն ու երիտասարդները հնարավորություն կունենան շարունակելու իրենց պարապմունքներն ու փորձերն առանց ընդհատումների, անկախ եղանակային պայմաններից՝ մաքուր և տաք միջավայրում, նաև վստահաբար կավելանա պարի հաճախող երեխաների թիվը, 2․ դահլիճ՝ մաքուր և ակնահաճո միջավայրով, որտեղ կանցկացվեն հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ, կշարունակի գործել ռեսուրս կենտրոնը, 3․ խաղահրապարակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն կունենան ամեն օր օգտվել խաղերից, մարզվել, մարզական խաղերը կարող են դառնալ ինչպես ֆիզիկական կրթության այլընտրանքային տարբերակ, այլև կարող են պարբերաբար անցկացվել ֆիզկուլտուրայի առօրյա դասաժամերը, կազմակերպվել ինչպես ներգյուղական, այնպես էլ միջբնակավայրային մրցումներ։ Խաղահրապարակի խաղերի և մարզասարքերի միջոցով երեխաները կամրապնդվեն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես՝ բավարար ժամանակ անցկացնելով ոչ թե գաջեթների մեջ, այլ դրսում՝ շփվելով հասակակիցների հետ։ Ծրագրի շնորհիվ Արևիկի բնակիչներն իրենց երեխաների ուրախ, հաճելի և օգտակար ժամանցը կազմակերպելու համար այլևս ստիպված չեն լինի գնալ այլ բնակավայր, ինչն իր հերթին կնպաստի մարդկանց ժամանակի և այլ ռեսուրսների խնայողությանը, ըստ այդմ՝ նաև բարեկեցությանը։
34
3777
Շինարարություն
Տեսնել բոլորը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Facebook
Location on Google Maps
YouTube
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում
Համայնքային կայքեր
Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)
Պաշտոնական էլ. փոստ`
50834216@e-citizen.am
(միայն
www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)
©
2008 -
2025
Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող
ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ
212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015