Առաջարկներ
Խաղահրապարակի բարեկարգում
ԱՐԶԻՆ ՆԻԿՈԼՅԱՆ
23 փետրվար 2025
Բնակավայրում նախատեսվում է բարեկարգել և մարզասարքերով կահավորել Լեն-ԳԷՍ թաղամասի խաղահրապարակը, ինչը գյուղական բնակավայրում ապրող երեխաների ֆիզիկական, մտավոր, սոցիալական զարգացման համար հետաքրքիր և անվտանգ վայր կդառնա: Ներկայիս խաղահրապարակի նմանվող տարածքում չկան բավարար խաղասարքեր, մարզասարքեր, եղածն էլ հին են ու մաշված, տարածքն առանձնացված չէ և չի համապատասխանում անվտանգության չափանիշներին: Տեխնոլոգիաների զարգացման և տարածման մեր օրերում երեխաներն ավելի քիչ են խաղում դրսում, ինչը նվազեցնում է նրանց ֆիզիկական ակտիվությունը, հանգեցնելով մանկական գիրության, մկանային թուլության: Սոցիալական մեկուսացումը, բացօթյա խաղերի պակասը բացասաբար են ազդում երեխաների սոցիալական զարգացման վրա: Ստանդարտներին համապատասխան խաղահրապարակի առկայությունը կստեղծի պայմաններ երեխաների առողջ զարգացման համար, կնպաստի սոցիալական շփմանը, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության բարձրացմանն ու քաղաքակիրթ սերնդի դաստիարակմանը: Խաղահրապարակի բարեկարգումը կնպաստի շրջակա միջավայրի պահպանմանը, կխթանի առողջ ապրելակերպի զարգացմանը, կլուծի երեխաների ազատ ժամանցի անվտանգ ու հետաքրքիր կազմակերպման խնդիրը:
1334
Կանաչ համայնք և բարեկարգում
ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ Ախուրյանում
ԱԼԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 փետրվար 2025
Ախուրյան բնակավայրը համայնքի ամենամեծ բնակավայրն է։ Լինելով համայնքի կենտրոնը այնուամենայնիվ բնակավայրում չկա կանաչ տարածք, որտեղ հնարավոր կլինի զբոսնել, խաղալ, ընկերների ու ընտանիքի հետ հանգստանալ բնության գրկում։ Այդ պատճառով առաջարկում եմ Ջրաշինարարների փողոցի հարակից տարածքում՝ մոտավոր 10000 քառակուսի մետր տարածքով, հիմնել զբոսայգի, որը կկառուցվի փուլ առ փուլ։ Առաջին փուլում նախատեսվում է տարածքի մաքրում աղբից, հարթեցում, ցանկապատում,լուսավորության և ոռոգման ցանցի կառուցում։ Իսկ հետագայում կկառուցվեն ճեմուղիներ, շատրվաններ, կկանաչապատվի և կկահավորվի։ Զբոսայգու հիմնումը կնպաստի բնակիչների արժանավայել հանգստի կազմակերպմանը իրենց հարազատ բնակավայրում։ Այն սիրված վայր կդառնա նաև Ախուրյան բնակավայրի հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Զբոսայգում հնարավոր կլինի կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ և փառատոններ։
18
Կանաչ համայնք և բարեկարգում
Մինի - ֆուտբոլի դաշտի կառուցում
Մարինե Նահապետյան
22 փետրվար 2025
Հովիտ բնակավայրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման նպատակով առաջարկում ենք կառուցել մինի - ֆուտբոլի դաշտ։ Այս խրագիրը կխթանի բնակչության, հատկապես երիտասարդների, առողջ ապրելակերպը, կնպաստի սպորտի զարգացմանը և համայնքի սոցիալական ակտիվության բարձրացմանը։ Մինի - ֆուտբոլի դաշտը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին զբաղվել ֆուտբոլով, կազմակերպել մրցումներ և ժամանցային միջոցառումներ, ինչը կնպաստի համախմբվածության ամրապնդմանը և առողջ ապրելակերպի ձևավորմանը։Այս Նախաձեռնությունը ոչ միայն ֆիզիկական ակտիվության հիանալի հարթակ է, այլև կբարելավի համայնքի ենթակառուցվածքը՝ դարձնելով այն ավելի հարմարավետ և գրավիչ ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար։ Կանաչապատ և լուսավոր դաշտը կդառնա խաղատեղի ինչպես Հովիտ բնակավայրի երտասարդների, այնպես էլ հարակից բնակավայրերի երիտասարդների համար։
165
Կանաչ համայնք և բարեկարգում
<<Անհոգ մանկություն>>
ԱՆՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
21 փետրվար 2025
Մայիսյան գյուղում մանկական խաղահրապարակի բացակայությունը լուրջ խնդիր է երեխաների համար: Գյուղում չկա անվտանգ և համապատասխան տարածք, որտեղ երեխաները կարող են ակտիվ հանգիստ անցկացնել, կոնտակտի մեջ մտնել այլ երեխաների հետ և ֆիզիկապես լինել ակտիվ: Ներկայիս պայմաններում երեխաները ստիպված են խաղալ փողոցներում կամ բաց տարածքներում,որոնք ոչ միշտ են ապահով և հարմարավետ: Սա մեծացնում է պատահարների, վնասվածքների և ոչ կառավարվող ժամանցի հավանականությունը: Խաղահրապարակի բացակայությունը բացասաբար է անդրադառնում երեխաների սոցիալական զարգացման վրա՝ նվազեցնելով նրանց խմբային խաղերի և փոխհարաբերությունների հնարավորությունը: Այս հիմնախնդրի լուծման նպատակով առաջարկվում է կառուցել ժամանակակից, անվտանգ և բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը կծառայի Մայիսյան բնակավայրի 3-15տարեկան երեխաների (140-160) համար: Այս տարիքային բազմազանությունը ևս հնարավորություն կտա երեխաներին զարգացնել շփումը: Առաջարկի իրականացման շնորհիվ բնակավայրը կունենա անվտանգ և բարենպաստ միջավայր, որտեղ երեխաները կկարողանան ազատ և անվտանգ խաղալ: Երեխաները հնարավորություն կունենան շփվելու, համագործակցելու և ընկերանալու, ինչը կնպաստի նրանց սոցիալականացմանը և թիմային աշխատանքի կարողությունների ձևավորմանը: Հանրային տարածքների բարելավումը կնպաստի համայնքի ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղի բնակիչների համայնքային կյանքի ակտիվացմանը:Խաղահրապարակը կդառնա ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների և հարազատների համար վայր, որտեղ կարելի է միասին ժամանակ անցկացնել: Խաղն ու ակտիվ ժամանցը կնպաստեն երեխաների դրական հուզական վիճակին, կթուլացնեն սթրեսը և կբարձրացնեն նրանց ինքնավստահությունը: Այս նախագիծը կարող է օրինակ ծառայել համայնքի հետագա զարգացման համար՝ ներգրավելով այլ նախաձեռնություններ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը: Խաղահրապարակի ստեղծումից որոշակի ժամանակ անց նախատեսվում է երիտասարդների ներգրավվածությամբ ծառատունկ ինչպես նաև խնամք՝ ծառերի, բույսերի և շրջակա միջավայրի հանդեպ: Խաղահրապարակի կառուցման համար նախատեսված տարածքը համայնքային սեփականություն է և ունի համապատասխան իրավական վկայական: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 0,07հա (700քմ), որտեղ գտնվում է 18-րդ դարի Կարմիր Ավետարան մատուռը 80քմ: Այն գտնվում է գյուղի կենտրոնում, բնակիչների համար հարմար տեղանքում, ինչը ապահովում է հեշտ հասանելիություն: Տարածքը հեռու է խիտ երթևեկությունից և հնարավոր վտանգավոր գոտիներից: Այն մոտ է գտնվում 7-րդ դարի Սբ Աստվածածին գործող եկեղեցուն (80-100մետր): Անհրաժեշտ է պարսպապատել 0,07հա տարածք՝ 86,5 գծմ, ստեղծել մոտ 40 մ2 ավազային ծածկույտ, գազոնային կամ կաուչուկային 80 մ2 ծածկույտ, սալիկապատել մոտ 200մ2 , տեղադրել նստարաններ, աղբամաններ, ստվերածածկ տաղավար,ժամանցի և ֆիզիկական զարգացման համար նախատեսված խաղեր, ցայտաղբյուր (տարածքում առկա է խմելու ջրի խողովակ), ցուցանակ: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է 19,724,500 դրամ գումար:
237
Կանաչ համայնք և բարեկարգում
Ժամանցի կենտրոն
ԱՆՆԱ ՅԱՅԼՈՅԱՆ
21 փետրվար 2025
Ջրառատը Ախուրյան համայնքի մեծ բնակավայրերից է, համեմատաբար հեռու է գտնվում մարզկենտրոնից։ Բնակավայրում չկան երեխաների և երիտասարդների ժամանցի կազմակերպման համար պայմաններ, դրա համար առաջարկում ենք բնակավայրում կառուցել արդիական ժամանցի կենտրոն, որը հնարավորություն կտա երեխաներին, երիտասարդներին, ինչպես նաև մեծահասակներին կազմակերպել իրենց ապահով և վայելուչ ժամանցն ու հանգիստը։ Ժամանցի կենտրոնի կառուցումը, կնպաստի գյուղից արտագաղթի նվազմանը, ինչպես նաև կստեղծվեն երեխաների և երիտասարդների համար լավագույն պայմանները։ Ծրագրի շնորհիվ բնակիչները իրենց ժամանցը կազմակերպելու համար ստիպված չեն լինի գնալ այլ բնակավայրեր, ինչն էլ իր հերթին կնպաստի մարդկանց ժամանակի և ֆինանսի խնայողությանը։
2285
Շինարարություն
Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի
ԼՈՒՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ
21 փետրվար 2025
Ծրագրի նպատակն է՝ Արևիկ բնակավայրում դահլիճի վերանորոգման ու կահավորման, ինչպես նաև խաղահրապարակի կառուցման միջոցով նպաստել երեխաների և երիտասարդների ֆիզիկական և հոգևոր զարգացմանը, խթանել նրանց և նրանց ծնողների սոցիալական ներառումը։ Այս ծրագրի իրագործմամբ Արևիկ գյուղի երեխաների և երիտասարդների համար կստեղծվեն ժամանցի լավագույն վայրերը՝ 1․ պարասրահ, որտեղ արդեն պարի խմբի անդամ թվով 75 երեխաներն ու երիտասարդները հնարավորություն կունենան շարունակելու իրենց պարապմունքներն ու փորձերն առանց ընդհատումների, անկախ եղանակային պայմաններից՝ մաքուր և տաք միջավայրում, նաև վստահաբար կավելանա պարի հաճախող երեխաների թիվը, 2․ դահլիճ՝ մաքուր և ակնահաճո միջավայրով, որտեղ կանցկացվեն հանդիպումներ, քննարկումներ, տարաբնույթ միջոցառումներ, կշարունակի գործել ռեսուրս կենտրոնը, 3․ խաղահրապարակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն կունենան ամեն օր օգտվել խաղերից, մարզվել, մարզական խաղերը կարող են դառնալ ինչպես ֆիզիկական կրթության այլընտրանքային տարբերակ, այլև կարող են պարբերաբար անցկացվել ֆիզկուլտուրայի առօրյա դասաժամերը, կազմակերպվել ինչպես ներգյուղական, այնպես էլ միջբնակավայրային մրցումներ։ Խաղահրապարակի խաղերի և մարզասարքերի միջոցով երեխաները կամրապնդվեն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես՝ բավարար ժամանակ անցկացնելով ոչ թե գաջեթների մեջ, այլ դրսում՝ շփվելով հասակակիցների հետ։ Ծրագրի շնորհիվ Արևիկի բնակիչներն իրենց երեխաների ուրախ, հաճելի և օգտակար ժամանցը կազմակերպելու համար այլևս ստիպված չեն լինի գնալ այլ բնակավայր, ինչն իր հերթին կնպաստի մարդկանց ժամանակի և այլ ռեսուրսների խնայողությանը, ըստ այդմ՝ նաև բարեկեցությանը։
3777
Շինարարություն
Հացիկի Սպորտդպրոցի վերանորոգում
ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ
21 փետրվար 2025
Խոշորացված Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրում կա գործող սպորտդպրոց, որտեղ զբաղվում են ըմբշամարտի մարզումներով։ Դպրոցը գործում է արդեն 20 տարուց ավել, ունի մարզաձևով զբաղվող 30-ից ավել սաներ,որոնք մասնակցելով տարբեր մրցաշարերի գրավել են մրցանակային տեղեր։Այստեղ են մարզվում նաև հարակից բնակավայրերի սաները։ Կատարվում են աշխատանքներ ի նպաստ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ, որոնք միտված են բնակչության առողջ ապրելակերպի խթանմանը, համայնքների ուժեղագույն մարզիկների բացահայտմանն ու հավաքական թիմերի ձևավորմանը։
1244
Կրթություն
«Վերանորոգենք դաշտը այսօր, ստեղծենք չեմպիոնական ուղի վաղը», "Prepare the field today, shape the road to triumph tomorrow"
ՕԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
21 փետրվար 2025
Սպորտը համայնքային զարգացման ու երիտասարդների ֆիզիկական ակտիվությունը խթանելու կարևոր գործիք է:Առափի բնակավայրի պատանիները մեծ ներգրավվածություն ունեն ոլորտում, հասել են նշանակալի հաջողությունների՝ արժանանալով մի շարք մրցանակների, այդ թվում «Վարչապետի գավաթ» տիտղոսին: Ներկայումս մեր բնակավայրի ֆուտբոլի դաշտի վատթար վիճակը խոչընդոտում է երեխաների ու պատանիների՝ բնակավայրի ներսում սպորտով զբաղվելու ու մրցումներին պատրաստվելու, մասնակցելու հնարավորությանը: Արդյունքում՝ նրանք ստիպված են լինում կազմակերպել մարզումներ բնակավայրից դուրս: Այսպիսով, նախագիծը ուղղված է համայնքի երեխաների և պատանիների սպորտային հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև մարզիկների կարիերայի զարգացմանը: Ծրագիրը նպատակ ունի վերականգնել ու արդիականացնել համայնքի ֆուտբոլի դաշտը՝ ապահովելով անվանգ և որակյալ պայմաններ: Նախագծի շրջանակներում նախատեսվում է դաշտի խոտածածկի թարմացում, լուսավորության համակարգի տեղադրում, ցանկապատի վերանորոգում և ենթակառուցվածքների բարելավում: Վերանորոգված ֆուտբոլի դաշտը կկարողանա ծառայել համայնքի և բնակավայրի վարչական կառույցներին՝ համագործակցելով մարզական ակումբների և տեղական կազմակերպությունների հետ: Դաշտը կդառնա կիզակետ երիտասարդների ներգրավման համար՝ խթանելով առողջ ապրելակերպի և սպորտային գործունեության զարգացմանը:
3638
Մշակույթ և ժառանգություն
Ֆուտբոլի դաշտի կառուցում և կահավորում Փոքրաշեն բնակավայրում
Ռուստամ Վարդանյան
20 փետրվար 2025
Փոքրաշենում այս պահին չկա համապատասխան ֆուտբոլային դաշտ, ինչը սահմանափակում է բնակիչների՝ հատկապես երեխաների և երիտասարդների սպորտային ակտիվությունը։ Ֆուտբոլի դաշտի բացակայությունը խոչընդոտում է առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային մարզումների կազմակերպմանը և համայնքում սպորտային միջոցառումների անցկացմանը: Ծրագիրը նախատեսում է Փոքրաշենում կառուցել ժամանակակից ֆուտբոլային դաշտ՝ համայնքի երեխաների, երիտասարդների և մարզասեր բնակիչների համար։ Նախագիծը ներառում է խոտածածկի տեղադրում, դարպասների ու նստարանների տեղադրում, լուսավորության ապահովում և այլ անհրաժեշտ աշխատանքներ։
180
Կանաչ համայնք և բարեկարգում
Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում Հայկավան բնակավայրում
ՋԻՎԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
18 փետրվար 2025
Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, հագեցած մարզասարքերով, տարբեր տարիքային խմբերի համար առանձնացված հանգստի ու ժամանցի տաղավարներով: Հայկավանում երեխաների, երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման համար նախատեսված վայրեր չկան, ինչն անհարմարություններ և լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում՝ երեխաներին քաղաքի սպորտային մարզադահլիճներ տանելու հետ կապված: Կառուցվող խաղադաշտը կծառայի միջբնակավայրային սպորտային մրցումների անցկացմանը, որոնք մինչ այսօր կազմակերպվել են գյուղի ազատ տարածքներում, երեխաների համար վտանգավոր և անհարմար պայմաններում: Կահավորված, բարեկարգ խաղահրապարակը հնարավոր կդարձնի տարվա ցանկացած եղանակի կազմակերպել և անցկացնել սպորտային և ժամանցային միջոցառումներ նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանմանն ու շուրջ 2850 բնակչի սոցիալական նոր կապերի սեղծմանն ու ամրապնդմանը:
2751
Կանաչ համայնք և բարեկարգում
Կանաչ անկյուն
Չինար Պետրոսյան
08 հուլիս 2024
« ԿԱՆԱՉ ԱՆԿՅՈՒՆ »
Այս նախագծի շրջանակներում առաջարկում եմ , Քեթի բնակավայրում ակտիվ և խաղային ժամանցի կազմակերպման համար կառուցել ժամանցի այգի , որը կծառայի նաև որպես զբոսանքի վայր : Այգին կնպաստի երիտասարդների համախմբվածությանը , երեխաների ժամանցի ու ապահով միջավայրի ստեղծմանը:
653
Կանաչ համայնք և բարեկարգում
Բարեկարգ պուրակ Մարմաշենում
Մարիետա Գրիգորյան
08 հուլիս 2024
Այս նախագծի շրջանակում ակնկալվող հիմնական արդյունքը Մարմաշեն բնակավայրում այգու հիմնումն է, այն կապահովի կենսական ռեսուրսի առկայություն, ինչպես նաև կծառայի բնակիչների համար որպես կենտրոնական բացօթյա հավաքատեղի։ Այն ներառում է.
- Բարեկարգ, կանաչապատ տարածք
- Մանկական խաղահրապարակի կառուցում
- Նստարանների և աղբամանների, լուսավորության առկայություն
- Տնկված ծառեր, ծաղիկներ, խոտային ծածկույթ, սալիկապատում
Այգու հիմնման արդյունքում կբարելավվի բնակիչների կյանքի որակը։ Ակնկալվում է, որ բացի Մարմաշեն բնակավայրից այգին կծառայի նաև հարակից Վահրամաբերդ և Կապս բնակավայրերի բնակչությանը։
10
Կանաչ համայնք և բարեկարգում
«Խելացի կանգառ Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում»
Հռիփսիմե Պետրոսյան
08 հուլիս 2024
Խոշորացված Ախուրյան համայնքը ունի 35 բնակավայրեր։ Կան բնակավայրեր, որ ունեն լավ կանգառներ, կան որ ընդհանրապես չունեն։ Ծրագրի շրջանակում նախատեսում ենք, որ Ախուրյանի, Կրաշենի, Շիրակի, Ջաջուռի, Ազատանի, Հացիկի, Մայիսյանի, Փոքրաշենի այն բնակավայրերում, որտեղ առկա են կանգառներ, կտուրներին տեղադրվի կես կիլովատանոց արևային պանելներներ, ներսում տեղադրվի վարդակներ, արևից լուսավորություն ստացող լապտեր, նաև հնարավորության դեպքում մեքենայի համար նախատեսված փոքրիկ փոշեկուլ և պոմպ, որի շնորհիվ կկարողանան վարորդները նաև թարմացնել իրենց մեքենաները, իսկ բնակիչները հնարավորություն կստանան արևից և անձրևից զերծ մնալով, գեղեցիկ և հարմարավետ վայրում սպասել տրանսպորտային միջոցին, նաև զուգահեռ անհրաժեշտության դեպքում միացնել իրենց հեռախոսները վարդակից և լիցքավորել։ Այն բնակավայրերում, որտեղ առկա չեն կանգառներ, կստեղծվեն փոքրիկ կանգառներ։
8
Կրթություն
Ազատան համայնքի Հուշարձանի տարածքում խաղահրապարակի կառուցում
Լենա Մխիթարյան
27 հունիս 2024
Ազատան բնակավայրը բնակչության թվաքանակով ամենախոշորն է Շիրակի մարզում:Չնայած դրան, բնակավայրում բացակայում են հանգստի և զբոսանքի համար նախատեսված տարածքները։ Խաղահրապարակները հիանալի վայր են երեխաների էներգիան ծախսելու ու դիմացկունություն ցուցաբերելու, զվարճանալու և տարեկիցների հետ շփվելու համար։ Սա նաև կարևոր ուսումնական միջավայր է, որտեղ զարգանում են երեխայի ֆիզիկական, սոցիալական, հուզական և ճանաչողական հմտությունները։ Առաջարկի իրականացման արդյունքում Ազատան բնակավայրում կստեղծվի հանգստի վայր, ուր երեխաներն ու համայնքի մյուս անդամները կարող են ժամանակ անցկացնել, շփվել իրար հետ։ Գյուղական համայնքների երեխաներին հաճելի խաղային միջավայրով ապահովելը կարևոր է տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից։ Ներառականության տեսանկյունից սա կլինի ներառական խաղահրապարակ, որը ժամանցի վայր կլինի ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ու տարեցների համար։ Ծնողները ստիպված չեն լինի երեխաներին ամեն անգամ հասցնել Գյումրի, որևէ այգում տեղադրված խաղերից ու սահարաններից օգտվելու համար։
1638
Այլ
Պուրակ Փոքրաշեն բնակավայրում
Էմմա Սարգսյան
14 հունիս 2024
Առաջարկի նպատակը Փոքրաշեն բնակավայրում ժամանցային պուրակի ստեղծումն է, որը ուղղված է բնակչության ակտիվացմանը: Պուրակի առկայության շնորհիվ բնակավայրի բնակչությունը, և հատկապես երեխանները կունենան իրենց ժամանցը անցկացնելու արդյունավետ վայր, ուստի իրենց ժամանակը հեռախոսի դիմաց անցկացնելու փոխարեն երեխաները կշփվեն մեկը մյուսի հետ, արդյունքում կունենանք հոգեպես առողջ և զարգացած սերունդ:
1429
Շինարարություն
Կանգառների կառուցում Փոքրաշենում
Ռուստամ Վարդանյան
13 հունիս 2024
Այս ծրագրով նախատեսվում է կառուցել կանգառներ Փոքրաշեն բնակայրում, նշենք որ բնակավյրում ի սկզբանե բացակայում են կանգառները։Նախատեսվող կանգառները պետք է լինեն մետաղական , տանիքը մեկ լանջով , դեպի հետ թեքված։ Նստարաները մետաղական հիմքով փայտե կամ մետաղական, յուրաքանչյուրում մեկական նստարան։ Կանգառներում կապահովվի էլեկտրամատակարարումը և մ ուտքը կ հարմարեցվի հա շ մանդամություն ունեցող անձանց հարմար։ Ծրագրի հաջող իրականացվելուց հետո կանգառներից կօգտվեն բնակավայրի բնակիչները և բնակավայր այցելող ցանկացած քաղաքացի ։
1429
Կանաչ համայնք և բարեկարգում