Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետերի և 18-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 9 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 45 ընտանիքների անդամների՝ դրամական օգնության վերաբերյալ դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 45 (քառասունհինգ) սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ օգնություն ընդամենը՝ 1410000 ( մեկ միլիոն չորս հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի: |