Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով գնահատման ներկայացված և «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մայիսի 13-ին տրամադրված թիվ 05202221 և թիվ 05202222 գնահատման հաշվետվությունները՝ «ԼԵՔՍՈՒՍ RX 350» մակնիշի մարդատար և «ԶԻԼ MMЗ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաների շուկայական արժեքների վերաբերյալ (համապատասխանաբար 3500.0 հազար դրամ և 620.0 հազար դրամ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և աճուրդ-վաճառքի միջոցով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության «ԼԵՔՍՈՒՍ RX 350» մակնիշի մարդատար և 1989 թվականի արտադրության «ԶԻԼ MMЗ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
2. Ավտոմեքենաների օտարման մեկնարկային գին սահմանել՝
1) 2007 թվականի արտադրության «ԼԵՔՍՈՒՍ RX 350» մակնիշի ավտոմեքենայի համար՝ 3500.0 հազար (երեք միլիոն հինգ հարյուր հազար) դրամ,
2) 1989 թվականի արտադրության «ԶԻԼ MMЗ-554» մակնիշի ավտոմեքենայի համար՝ 620.0 հազար (վեց հարյուր քսան հազար) դրամ: