Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 101-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 101-Ա


Զեկ. ՄԱՄԵԴ ՍԱԼՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>> ՄԱԿՆԻՇԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ 1989 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ <<ԶԻԼ MMЗ-554>> ՄԱԿՆԻՇԻ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով  և հաշվի առնելով գնահատման ներկայացված և <<Ա.Գ. ԷՍԹԵՅԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մայիսի 13-ին տրամադրված  թիվ 05202221 և թիվ 05202222 գնահատման հաշվետվությունները՝ <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>> մակնիշի մարդատար և <<ԶԻԼ MMЗ>> մակնիշի բեռնատար ավտոմեքենաների շուկայական արժեքների վերաբերյալ (համապատասխանաբար 3500.0 հազար դրամ և 620.0 հազար դրամ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին   ո ր ո շ ո ւ մ է՝

 

        1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և աճուրդ վաճառքի միջոցով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>> մակնիշի մարդատար և 1989 թվականի արտադրության <<ԶԻԼ MMЗ-554>> մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

       2. Ավտոմեքենաների օտարման մեկնարկային գին սահմանել՝

       1) 2007 թվականի արտադրության <<ԼԵՔՍՈՒՍ RX 350>>մակնիշի ավտոմեքենայի համար՝ 3500000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,

       2) 1989 թվականի արտադրության <<ԶԻԼ MMЗ-554>> մակնիշի ավտոմեքենայի համար՝ 620000 (վեց հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner